Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական իշխանությունները չունեն խաղաղության իրական մտադրություններ. դա արտաքին աշխարհի համար կեղծ շղարշ է.Արման Թաթոյան

11/03/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա՝ լինի Կառավարությունից, Ազգային ժողովից, թե Հանրապետության նախագահ, իրավունք չունի անտեսել անվտանգության հարցերը ու այդ կերպ թմրեցնել մեր ժողովրդի զգոնությունը: Առանց այդ էլ որքան խնդիրներ եք առաջացրել ձեր անպատասխանատու հայտարարություններով՝ «Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետերն Ադրբեջանի անելիքն են», «Սյունիքն անվտանգ է», այլընտրանքային ճանապարհների գովք ու ադրբեջանական իշխանությունների առաջացրած խնդիրների քողարկում և այլն:

Երեկ էլ նոր «հանգստացնող» արտահայտություն է հայտնվել` «հետո ինչ, որ Ադրբերջանը կրակում է»:Քաղաքական շահերի համար արված ձեր այդ հայտարարություններով ավելի եք խաթարել մեր անվտանգությունն ու նպաստել մեր ժողովրդի կենսական իրավունքները ոտնահարելուն՝ լեգիտիմացնելով ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը մեր գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին: Ինչպե՞ս կարող ես պաշտոնական հայտարարություններով սեփական ժողովրդիդ ու երկրիդ անվտանգության հաշվին զիջել իրավազորությունդ ու այն էլ դա անել այնպիսի պետության նկատմամբ, որը հետևողականորեն իրականացնում է ժողովրդիդ բնաջնջելու ու երկիրդ ավերելու քաղաքականություն:

Պարզ չէ՞, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու էին իրենց ցեղասպան քաղաքականությունը, ու մեզ մեր անվտանգության համար պետք են հստակ երաշխիքներ: Հայաստանում ու Արցախում ադրբեջանական հանցավոր ոտնձգությունները բնույթով նույնն են, քանի որ դրանց հիմքը, աղբյուրն է նույնը՝ մեր նկատմամբ ատելությունն էթնիկ ու կրոնական հիմքերով: Սա Ադրբեջանում տարիներով կենսագործվող քաղաքականություն է գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ու այլ բնագավառներում և իշխանության գոյության աղբյուր, իշխանությունը պահպանելու ներքին ու արտաքին օգտագործման քաղաքական գործիք:

Այս օրերին Արցախը գազից զրկելը, Խրամորթի, Նախիջևանիկի, Կարմիր Շուկայի և մյուս գյուղերի ուղղությամբ կրակոցները, հոգեբանական տեռորը հենց այդ տրամաբանության մեջ է: Պարզ չէ՞, որ ադրբեջանական իշխանությունները չունեն խաղաղության իրական մտադրություններ. դա արտաքին աշխարհի համար կեղծ շղարշ է: Այս պահմաններում ի՞նչ միակողմանի խաղաղության մասին է խոսքը: Արժանապատվությանդ, իրավունքներիդ ու Հայրենիքիդ հաշվին խաղաղություն չի լինում:Իսկ մեր ժողովուրդը որևէ այլ ժողովրդի նկատմամբ երբեք թշնամանքով լցված չի ապրել. այս հարցի շահարկումը պետք է դադարեցվի:

Բայց սա չի նշանակում, որ պետք է մոռանալ իրավունքներիդ պաշտպանության ու սեփական Հայրենիքիդ անվտանգության մասին: Ուստի, մենք պետք է ճիշտ հասկանանք` որտեղի՞ց սկսենք, ի՞նչ թիրախներ ընտրենք ու ի՞նչ քայլեր ձեռնարկենք, որ կարողանանք ապահովել մեր երկրի ու ժողովրդի համար անվտանգության սեփական ու ամուր երաշխիքներ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից:Այս գնահատականները հիմնված են կոնկրետ փաստերի, օբյեկտիվ ապացույցների վրա, իմ այն բոլոր զեկույցների վրա, որ տարիների աշխատանքով ենք արձանագրել (օրինակներ)`

1. https://ombuds.am/…/3101f60c869b0f378dbc737b002e5054…

2. https://ombuds.am/…/4f4d3319548889e2900530457ae24bad.pdf

3. https://ombuds.am/…/2032f021fe81176414a649d588ad0e86.pdf

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական կողմը ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Խնապատ գյուղի ուղղությամբ

Հաջորդ գրառումը

Հրապարակվել է Ալվարդ Պետրոսյանի վերջին` հրաժեշտի բանաստեղծությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Նորություններ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Հրապարակվել է Ալվարդ Պետրոսյանի վերջին` հրաժեշտի բանաստեղծությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական