Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին,  հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ: 

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից  հայտնում են, որ ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:

Տուժածներ չկան: