Ագրեսիայի աճ կա, դա ակնհայտ է, ինչը գալիս է վերջին 4 տարիների խոսույթից, բառամթերքից, պահվածքից. համոզված է ԲՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը: Այս մասին նա ասել է «Իրավական պետության ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ:
«Մենք տեսնում ենք շատ դեպքեր, երբ կատեգորիկ խոսքը, բռնության կոչերը համատարած ու սովորական բնույթ են կրում (ոչ միան սոցցանցերում): Որևէ մեկը չի կարողանում իր գործիքակազմի սահմաններում փորձել վերահսկել և սահմանափակել դրանց տարածումը»,- նշեց Շաքե Իսայանը՝ նկատելով, որ այս առումով առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է լինեն հանրային ամբիոնները:
Եթե կար ժամանակ, որ մարդիկ կեղծ էջերով էին հադես գալիս, հիմա ամեն ինչ ավելի բացահայտ և առանց թաքցնելու են անում:
«Ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ մարդիկ ռեալ էջերով, իրենց անուններով հանդես են գալիս բռնության կոչերով, այս կամ այն հանրային, քաղաքական գործչին անձնական հերհյուրանքներով, արատավոր դրսևորումներով են վերաբերվում»,- նշեց քաղաքական գործիչը:
Ավելին՝ տեսանյութում.