Ապրիլի 5-ի՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսով հանրահավաքից հետո Հայաստանի տարբեր քաղաքաների գլխավոր հրապարակներում տեղադրվում է Արցախի պետական դրոշը։ Կոչին արձագանքել է նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը, որտեղ ևս բարձրացվել է Արցախի Հանրապետության դրոշը։
Հիշեցնենք, որ 4 օր առաջ Արտաշատում տեղադրված Արցախի դրոշը գողացվել էր, բայց այն վերականգնվեց, իսկ Երևանի Ֆրանսիայի հրապարակի դրոշը «Բևեռի» ներկայացուցիչները ներկել էին ու տեսանկարահանել այդ գործընթացը։ Տեսանյութով զբաղվում է ՀՀ Դատախազությունը։