Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Տեսանյութ. ԱԱԾ-ն խուզարկում է ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակը, նաև Նարեկ Կարապետյանի բնակարանը

Իրավապահները վաղ առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում մտել են ՀԷՑ –ի կենտրոնական գրասենյակ և  խուզարկություններ են իրականացնում:

Խաթարվել է կառույցի աշխատանքը։

ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալյա Սարաջյանը հայտնում է, որ իրավապահներն աշխատակիցներին ներս չեն թողնում։ Բոլորը դրսում են մնացել։

ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ներսում են։

Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի  Նարեկ Կարապետյանի տուն, որտեղ այս պահին խուզարկություն են իրականացնում:

Ինչպես հայտնի է, Փաշինյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ը պետականացնելու է, ինչին միաբերան համաձայնություն են հայտնել նրա կառավարությունն ու ԱԺ Քպ խմբակցությունը։

Սամվել Կարապետյանը հունիսի 18-ից կալանավորված է։ Նա հայտնվել է իշխանության թիրախում Եկեղեցուն աջակցելու համար Նա հայտարարել էր. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու ամեն ինչին»։

Տեսանյութը՝ լրագրող Սյուզի Բադոյանի