Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել

04/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Yerevan.Today-ի տեղեկությամբ՝ ԱԱԾ-ի կողմից «բացահայտված» պետական դավաճանական գործակալական ցանցի 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել՝ օրեր առաջ։Սա շարունակությունն է նախօրեին մամուլում պայթած սկանդալային հարցազրույցի՝ ձերբակալված «պետական դավաճանական գործակալական ցանցի» անդամ Վարդենիսի հրամանատար Գարիկ Էլոյանի հետ քրգործը կարճվելու և նրա ազատ արձակման մասին։ ԱԱԾ ֆեյք ու կասկածելի օպերացիաների զավեշալի բացահայտումները թիրքաախավորված զինծառայողներն են անում։Yerevan.Today-ին հայտնի է դարձել Գարիկ Էլոյանից բացի՝ երկրորդ «հերոսի»՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող, բայց նաև ամենածանր մեղադրանքից մաքրվող 2-րդ զինծառայողի տվյալները՝ 42-ամյա Դ․Թովմասովը, որը Վեդիից է, Արարատի N զորմասի պայմանագրային զինծառայող է ու կալանավովել է ս/թ փետրվարի 10-ին։ ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվել գործը դատարան չհասած՝ հունիսի 10-ին։Նրան ազատ արձակելու հիմքը ԱԱԾ քննչական դեպարտամենտին ներկայացված բավարար ապացույցների բազան է, որ անգամ նախաքննական փուլում է ապացուցել՝ զինծառայողն անմեղ է, Թովմասովն իրեն մեղասգրված ամենածանր հանցագործության հետ առնչություն չունի։ Ահա այդ հիմքով էլ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է հունիսի 10-ին ու, փաստորեն, հինգ ամիս կալանավայրում փակվելուց, անունն արատավորելուց հետո Թովմասովն ազատ է արձակվել։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց Թովմասովի շահերի պաշտպան Արմեն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Դ․ Թովմասովը հիասթափված է, այլևս չի ցանկանում վերադառնալ ծառայության։ Տղամարդն ամաչում է և չի ուզում վերադառնալ ծառայության՝ իրեն հանիրավի ամամենածանր հանցագործության մեջ մեղադրելու և կալանավորելու պատճառով։Դ․ Թովմասովը բազմամյա զինծառայող է, նա ապրում է մարզում և ունի ընտանիք, հարազատներ, լայն միջավայր, անչափահաս՝ 1 տարեկան և 5 տարեկան երկու երեխա է խնամում։ Հարազատների խոսքով՝ փաստացի Թովմասովին «փուռն է տվել» պետական քաղաքականության ապարատը և սացվում է՝ տղամարդուն խայտառակ արեցին միայն մի բանի համար, որ մաքրեն ուրիշներին։«Ողջ պետական համակարգը լծված է 44-օրյա պատերազմի պարտությունն ու կորուստները արդարացնելու գործին, ԱԱԾ-ն ամեն օր Նիկոլ Փաշինյանին հասցեագրված պետական դավաճանի պիտակը պոկելու սցենարներ է մոգոնում՝ դավաճանի խարանը կապելով բանակին՝ զորքին ու հրամկազմին։ Ամիսը մեկ-երկու անգամ ԱԱԾ-ն իբր բացահայտում է 200 կամ 400 դոլարով թշնամու հետ համագործակցող դավաճանանական գործակալական ցանցեր՝ հրամանատարներ է ձերբակալում, կողպում է մի ամբողջ Գենշտաբ, որ թշնամուն ուրախացնի»,-ասում էր տեղի բնակիչներից մեկը։Հայաստանի քաղաքացիները միայն վերջին 5 ամսում 6 պաշտոնական հաղորդագրություն են ընթերցել ու տեսանյութեր դիտել ԱԱԾ բացահայտած՝ բանակի ներսում գործող պետական դավաճանների գործակալների մասին և արդարացիորեն մի հարց է ծագում՝ այդ ու՞մ բացթողումն է գտնում ԱԱԾ-ն, ո՞ւմ չկատարած աշխատանքի հետևանքն է ծնել այդքան դավաճաններ, եթե իրականւոմ այդպես է․․․ Ինչո՞ւ ՀՀ ազգային անվատանգություն երաշխավորող մարմինը չի բացահայտել ու չի կարողացել պատերազմից առաջ, այդ օրերին որսալ- կանխել ինֆորմացիոն արտահոսքերը թշնամուն ապահովելու փուլում։Տարօրինակ զուգադիպությամբ այսօր՝ ընդդիմադիրների շարժմանը զուգընթաց է ԱԱԾ-ն Փաշինյանին արդարացնող ինտենսիվ բացահայտումներ անում՝ իր բացթողումների դաշտում։ Բայց, ինչպես երևում է, կալանավորվածներն էլ ազատ են արձակվում՝ առանց ԱԱԾ կողմից նույնպիսի աղմկալից հայտարարությունների։Եվս մեկ փաստացի ապացույց, որ բոլորը շոու էր, հատուկ նիկոլի վրայից դավաճանությունը քերելու փորձով, որը սակայն հեշտորեն հերքվում է դատարան չհասած։ Խայտառակություն է, ոչ թե անվտանգություն, մեկ մարդու պատվեր կատարողներ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրաքննությունը «Ժողովրդավարության բաստիոնում»

Հաջորդ գրառումը

Թուրքիան պաշտպանել է ՀՀ դե-ֆակտո իշխանություններին. Hayaliq.com

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
Նորություններ

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025
Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
Նորություններ

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիան պաշտպանել է ՀՀ դե-ֆակտո իշխանություններին. Hayaliq.com

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական