Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո Մենիլոն հանդես կգա երևանյան մենահամերգով

23/04/2025
- Դասական, Երաժշտություն, Մշակութային, Մշակույթ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Առնո Բաբաջանյան» համերգասրահն ապրիլի 25-ին կհյուրընկալի մոդեռն դաշնակահար և իմպրովիզատոր Թիբո Մենիլոյին (Ֆրանսիա)։ Երևանյան համերգին երաժիշտը կներկայացնի իմպրովիզացիոն կատարումներ՝ ոգեշնչված Բախից, Ռավելից, Դեբյուսիից, Մեսիանից, Սկարլատիից, Կոմիտասից, Գյուրջիևից, Սթիվ Ռայխից և Քեյթ Ջարեթից։

Մենիլոն հայտնի է իր ինքնատիպ ու չկրկնվող երաժշտական մոտեցումներով․ նա հրաշալի համադրում է դասականը ջազ երաժշտության հետ։ Լինելով հայտնի ջազ դաշնակահար, սերունդների ուսուցիչ համարվող Ռոժե Մենիլոյի թոռը՝ Թիբո Մենիլոն ժառանգել է պապի տաղանդն ու ավելի կատարելագործել իր երաժշտական ունակությունները:

Արդյունքում ձևավորել է իր ուրույն ստեղծագործական ձեռագիրը։ Նրա երաժշտությունը կրում է այնպիսի վարպետների ազդեցությունը, ինչպիսիք են Ջոն Կոլթրեյնը, Թելոնիուս Մոնքը, Կիթ Ջարեթը, Չիկ Կորեան ու Բիլ Էվանսը։

Թիբո Մենիլոն իր ելույթներում համադրում է զգացմունքն ու տեխնիկան։ Դաշնամուրի միջոցով նա ոչ միայն կատարում է երաժշտական ստեղծագործություններ, այլև կարծես ներկայացնում է պատմություններ՝ հանդիսատեսին տանելով յուրահատուկ հոգևոր ճանապարհներով։

Նրա իմպրովիզացիաները երաժշտության լեզվով մատուցվող պատումներ են մարդկանց ու տիեզերքի մասին։ Հայաստանում նա առաջին անգամ համերգով հանդես է եկել 2023-ի հունիսին։

2025-ի ապրիլի 18-ին Մենիլոն փայլուն համերգ է ունեցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ արժանանալով ներկաների ջերմ ընդունելությանը։

Հատկանշական է դաշնակահարի ամուր կապը Հայաստանի հետ․ նրա կինը հայուհի Արմինե Օհանյանն է, որը Ֆրանսիայում ստեղծագործող հագուստի դիզայներ է և լայն ճանաչում ունի ֆրանսիական նորաձևության ասպարեզում։

Ապրիլի 25-իին կայանալիք համերգը Հայաստանի հանդիսատեսի համար ևս մեկ հնարավորություն է բացահայտելու Թիբո Մենիլոյի եզակի երաժշտական աշխարհը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանից դեսպանատներին ու հյուպատոսություններին կոչ են արել, որ սփյուռքում Հայոց ցեղասպանության միջոցառումներին Թուրքիայի անունը չհիշատակվի

Հաջորդ գրառումը

 Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների. ապրիլի 23-ին կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

 Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների. ապրիլի 23-ին կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական