Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիական Դեսինում հայ ցուցարարների վրա Գորշ գայլերի հարձակումներից հետո 4 անձ ձերբակալվել է. եղել են երկաթե ձողերով

31/08/2020
- Միջազգային, Նորություններ

Ֆրանսիական Le Parisien ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցը օդոստոսի 25-ին անդրադարձ է կատարել  ֆրանսիական Դեսին քաղաքում ֆրանսիահայ ցուցարարների եւ թուրք Գորշ Գայլականների բախումներին եւ դրանց հետեւանքներին։  Նշենք, որ հուլիսի 24-ի խաղաղ հանրահավաքին ժամանակ տեղի էին ունեցել հարձակումներ ֆրասահայ խաղաղ ցուցարարների վրա։ Որի ընթացքում Թուրքիայի դրոշը կրող մի  քանի տասնյակ  զինված երիտասարդներ հարձակում կատարեցին ցուցարարների ուղղությամբ՝ պատճառելով նյութական վնասներ։  Հարձակումն իրականացնողները իրենց ներկայացրել էին որպես թուրքական «Գորշ Գայլեր» խմբավորման անդամներ։ Կա չորս ձերբակալված, որոնց նկատմամաբ հարուցվել է քրեական գործ, նրանց  կազմակերպիչը՝  Ահմեդ Չեթինը, սեպտեմբերի 17-ին կկանգնի դատարանի առջեւ։ 

Սա հուլիսի 24-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի՝ (CDCA) նրա դեմ ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:

Le Parisien լրատվականի ամբողջական անդրադարձը կից ներկայացված է հայերեն թարգմանությամբ:

Այս գլխացավանք թուրք ծայրահեղականները

Թուրքական ծագմամբ մի ծայրահեղական դատապարտվելու է «ատելություն հրահրելու» համար: Հայ համայնքը երկու բողոք է ներկայացրել հուլիսին տեղի ունեցած ցույցի ժամանակ բռնություն կիրառելու փորձի գործով։

Թուրքական ծագմամբ մոտ 100 երիտասարդներ հարձակվել են ծագումով հայ ֆրանսիացիների վրա, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել  ընդդեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերսկսված հակամարտության:

Ցնցումից կոտրված  ցուցանակի լուսավոր տառերն այլեւս հուշ են: Ցուցափեղկի վրա ականանետի սեւ հետք է, որը երեք տարի Դեսինում (Ռոն) աշխատող Արմանի կարծիքով  հրազենի կրակոցի հետեւանք է: Մեկ ամիս է անցել, սակայն այս հայազգի տղամարդն այդպես էլ չի հասկանում, թե ինչու հուլիսի 24-ին «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության թուրքական ծագմամբ մի քանի տասնյակ երիտասարդներ իրեն թիրախավորեցին։ «Կոշկակարանոցս միշտ բաց է եղել բոլորի առջեւ,- ասում է արհեստավորը: Ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել»:

Բայցեւայնպես հուլիսի 24-ին ժամը 19:00-ի սահմաններում նրա համար ակնհայտ էր, որ Ժան-Ժորես պողոտայով քայլող դիմակավորված եւ երկաթե ձողերով ու դանակներով զինված երիտասարդները եկել էին հաշիվ մաքրելու: «Չորս-հինգ հոգով դուրս եկանք»,- ասում է Արմանը: «Ուժներս չէր հերիքում։ Ստիպված պատսպարվեցինք խանութում ու սպասեցինք ոստիկանության միջամտությանը»:

Կրակոց եւ ամբոխի տեղաշարժ

Ի սկզբանե, ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի հայ համայնքը մի ամառային հանգիստ երեկո ցույց էր կազմակերպել։ 1915թ․ ցեղասպանությունից հետո առաջին հայրենազուրկ հայերը 1920-ական թթ․ Ազնավուրի թանկագին երկրից հաստատվեցին Լիոնից դեպի արեւմուտք գտնվող Դեսինում՝ Փոքր Հայաստանում։ Այսօր 30 000 բնակիչ ունեցող քաղաքում ապրում են ծագումով հայ մոտ 4 000 ֆրանսիացիներ, ովքեր ուշադիր հետեւում են իրենց նախնիների երկիրն ալեկոծող աշխարհաքաղաքական ցնցումներին: Հուլիսի 24-ին 600 մարդ հավաքվել էր բողոքելու Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական երկարատեւ հակամարտության վերսկսման դեմ:

Ատելությամբ սնված եւ պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած երիտասարդներ

«Գեղեցիկ հավաք էր, որին մարդիկ մասնակցում էին ընտանիքներով։ Ներկա էին նաեւ տեղի ընտրված պաշտոնյաները»,- պատմում է Հայ համայնքի ույցերից մեկի համակազմակերպիչ Դանի-Կլոդ Զարթարյանը: Սակայն միջոցառումը դեռ չսկսված՝ մթնոլորտը փչացավ երեկոյի հենց սկզբից: Մեղավորը այդ հարյուր թուրք ծայրահեղականներն էին, ովքեր եկել էին խափանելու իրենց երդվյալ թշնամիների միջոցառումը: «Նույնիսկ չգիտեմ, թե ինչ էին անում այնտեղ»,- ընդգծում է Արմանը: Նույնիսկ եթե նրանք իրենց Ադրբեջանի մտերիմներն են համարում, սա իրենց գործը չէ»:

Վկաներն ու տեսանյութերը նրանց բնորոշում են թուրքական դրոշը ձեռքներին,  ոմանք դիմակավորված,  աջուձախ հայհոյելով եւ «գնանք, բռնենք հայերին» կոչերով: Մեկ ամիս է անցել, եւ շուտով այս հակահավաքի պարագլուխը դատապարտվելու է, սակայն հույզերը չեն մարել: «Երբեք նման բան տեղի չէր ունեցել»,- հուշում է մի ցուցարար, ով չցանկացավ ներկայանալ: Առաջին անգամ է, որ վախ զգացի…»: Երբ առաջին բանախոս Սառա Տանզիլլին սկսեց խոսել,  կրակ արձակվեց: Դրանից հետո ամբոխը տեղաշարժվեց: «Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում»,- պատմում է բանախոսը: Նրա ամուսինը՝ Րաֆֆին,  Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի (CDCA) տեղի ներկայացուցիչն է եւ բողոքի ցույցի կազմակերպիչը: «Սոցիալական ցանցերից տեղյակ էինք, որ իրենց «Գորշ գայլեր» համարող որոշ թուրքեր ակցիա էին կազմակերպում»,- մանրամասնում է նա:

Հավաքի արդյունքում չորս ձերբակալություն

Մինչ այդ դեպքը հայերը բախվել էին բացառապես որոշ առանձին անհատների ճնշումներին: «Միայն ոստիկանական ուժերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել այդ  գազազազած մարդկանց հարձակումից»,- նշում է Րաֆֆի Տանզիլլին: Վկաներից մեկի տեսանյութում երեւում է Ահմեդ Չեթինը։ Նա կոչ էր անում հակահավաք անցկացնել՝ հրամայելով իր հետեւորդներին  զենքերը նետել, որին հետեւեց գետնին բախվող մետաղական առարկաների ձայնը: Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ։ Անվտանգության ծառայությունները ստիպված օգտագործել են արցունքաբեր գազ: Թուրքական կողմից ձերբակալվել է չորս անձ, որոնցից մեկը՝ անչափահաս եւ տեղափոխվել կալանավայր: Ինչպես ժամանակին հաղորդել էր «le Progrès» օրաթերթը, նրանց օգնության հասնելու նպատակով շատերը շտապել էին ոստիկանության բաժանմունք:

«Մենք անհանգստացած ենք,- ասում է Դանի-Կլոդ Զարթարյանը: Գործ ունենք ատելությամբ սնված եւ պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած  երիտասարդների հետ»: Այդ երիտասարդներն «այստեղ էին եկել ոչ թե կարծիք հայտնելու , այլ ծեծուջարդի համար»,-հայտարարում է Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի նախագահ Ժյուլ Բոյաջյանը: Իսկ Դանի-Կլոդ Զարթարյանն ինքն իրեն հարց է տալիս․  «Մինչեւ ե՞րբ Ֆրանսիան մեզ համար անվտանգ կլինի»:

Աղբյուր՝ News.am

Նախորդ գրառումը

Թուրքիան Հունաստանին դատապարտեց Կաստելորիզոն կղզի զինվորականներ ուղարկելու համար

Հաջորդ գրառումը

Ձորագյուղի հնագույն «Սանգառ»-ում 3 դամբարան են քանդել եւ թալանել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գնալու ենք Հակարի կամուրջ, փորձելու ենք Ադրբեջանի անհետ կորածների հարազատների հետ կոնտակտի դուրս գալ. Արսեն Ղուկասյան

20/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը. Տաթևիկ Սողոյան

20/07/2026
Նորություններ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար

20/07/2026
Նորություններ

ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պшտերազմի. Washington Post

20/07/2026
Հաջորդ գրառումը

Ձորագյուղի հնագույն «Սանգառ»-ում 3 դամբարան են քանդել եւ թալանել

Լրահոս

Գնալու ենք Հակարի կամուրջ, փորձելու ենք Ադրբեջանի անհետ կորածների հարազատների հետ կոնտակտի դուրս գալ. Արսեն Ղուկասյան

20/07/2026

Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց։ Նրանց խոսքով՝ իրենք արդեն 6 տարի է, ինչ անհայտության...

Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը. Տաթևիկ Սողոյան

20/07/2026

Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության...

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար

20/07/2026

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն՝ անդրադառնալով ՀՀ-ից Իսպանիա...

ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պшտերազմի. Washington Post

20/07/2026

ԱՄՆ-ը նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների՝ ուժեղացնելով ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին պնդում է Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկյան...

Լեւոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը

20/07/2026

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական եւ...

Ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն. Տիգրան Աբրահամյան

20/07/2026

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական