Կիրակի, Մայիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քանի դեռ ընդդիմությունն իր ներկայությամբ լեգիտիմացնում է Ցեղասպանությունը ժխտող քաղաքական ուժին, նրա ցանկացած նախաձեռնություն ինձ համար որևէ արժեք չունի. Հայկ Դեմոյան

23/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

-Պարո՛ն Դեմոյան, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը և ի՞նչ հնարավոր զարգացումներ եք ակնկալում խորհրդարանում օրինագծի առնչությամբ։

-Եթե ընդդիմությունն այդպիսի նախաձեռնություն ուներ, ցանկալի կլիներ, որ նման նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ նաև խորհրդատվական հանդիպումներ լինեին։ Բայց ես կարծում եմ, որ այդ խորհրդարանական նախաձեռնությունը օրակարգից կարելի էր հանել՝ իրենց անձերն ԱԺ նիստերից հանելով։ Ի վերջո, նրանք նստում են մի քաղաքական թիմի կողքին, իրենց ներկայությամբ լեգիտիմացնում են ԱԺ-ն, որպեսզի ընդդիմության ներկայությամբ ՔՊ-ն կենսունակ և լեգիտիմ լինի։ Ես բազմիցս բարձրաձայնել եմ, բայց ընդդիմադիրները չեն լսում կամ չեն ցանկանում լսել, որ իշխանության հեղինակած ո՛չ մի փաստաթղթում, ո՛չ մի ծրագրում, ո՛չ մի բանաձևում կամ ելույթներում «Հայոց ցեղասպանություն» եզրույթը չկա։ Սա արդեն ժխտողականություն է։

Ժխտողականությունն այն չէ, որ ասում են՝ Հայոց ցեղասպանությունը եղել է կամ չի եղել։ Ժխտողականությունը տարատեսակ դրսևորումներ ունի. այդ դրսևորումներից մեկն էլ, օրինակ, հանցագործության հարաբերականացումն է։ Ժխտողականությունը մեկ բանաձևով կամ ձևակերպմամբ չէ, որ ասեն՝ չի եղել։

Վերադառնալով խորհրդարանական ընդդիմության ներկայացրած օրենագծին՝ պետք է ասեմ, որ այն ինձ համար որևէ իմաստ և արժեք չունի։ Ես այսպես կոշտ եմ բնութագրում։ Քանի դեռ ընդդիմությունն իր ներկայությամբ լեգիտիմացնում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող քաղաքական ուժին, հետևաբար նաև նրա առաջնորդին, ընդդիմության կողմից ցանկացած նախաձեռնություն ինձ համար որևէ արժեք չունի։ Ով ուզում է թող նեղանա, ինձ համար դա էական չէ։ Ես ասում եմ՝ լքեք ԱԺ-ն, մեր հարկերից աշխատավարձ մի՛ ստացեք, մի՛ լեգիտիմացրեք հանցագործներին։ Դուք այսօր հանցագործների կողքին նստած՝ ոչ պակաս հանցագործների եք վերածվել։

-Պարո՛ն Դեմոյան, երեկ՝ Հայոց ցեղասպանության ուրացումը քրեորեն պատժելի դարձնելու օրինագծի քննարկման ընթացքում, ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև միջադեպ գրանցվեց։ Ինչո՞վ եք բացատրում ՔՊ-ի նման ագրեսիվ կեցվածքը։

-Դա ՔՊ չէ, դա արդեն փորձարկված սցենարով հայտնի ձեռագիր է, որովհետև ծեծկռտուքով Արցախը հանձնելու ծածկադմփոց է արվում։ Նույն այդ ոճն է։ Հիմա չգիտեմ՝ մե՞կ տեղից են կարգավորում, մե՞կ սցենարով է, մեկ տեղի՞ց է հրամանը գալիս։ Բայց ինձ համար ամենածիծաղելին այն է, որ այդ տուրուդմփոցի մեջ առաջինը հայտնվում է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը՝ Սահմանադրություն գրողը։ Նրա և Արարատ Միրզոյանի մասին ես պարբերաբար հիշեցնում եմ։

Չգիտեմ՝ ընդդիմության լսողությո՞ւնը, թե տեսողությունն է շատ վատ։ Այդքան գրելուց, բացատրելուց հետո, որ ձեր քաղաքական հակառակորդների դեմ այսպիսի փաստեր կան… և իրենք չեն տեսնում դա։ Տեսնում ենք, որ իրենք կարգավորվում են մեկ տեղից, այլապես ինձ կզանգահարեին, կհրավիրեին, կճշտեին՝ սո՞ւտ եմ խոսում, չափազանցնո՞ւմ եմ։ Բայց ոչ մի զանգ, ոչ մի հետաքրքրություն չկա՝ իրենց քաղաքական հակառակորդներին վայրկյանների ընթացքում զրոյացնելու։ Արարատ Միրզոյանին հարց կուղղեին, Վլադիմիր Վարդանյանին կփորձեին կալանել, ասեին՝ եկեք տեսնենք՝ այդ ի՞նչ եք արել արել 2004 թվականին Հայոց ցեղասպանության թանգարանում։ Բայց նման բան չեն անում, իսկ դա ինձ հիմք է տալիս պնդելու, որ ՔՊ-ն և ընդդիմադիրները նույն տեղից, նույն ձեռագրով աշխատող խմբեր են։

-Երեկ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հերքեց, թե ԱԺ-ում միջադեպը կապ ունի ընդդիմության նախագծի հետ։ Նա հավաստիացրեց, որ դահլիճից պարզապես ռեպլիկ է հնչել, ինչն էլ վիճաբանության առիթ է հանդիսացել։ Որքանո՞վ է արժանահավատ Վարդանյանի բացատրությունը։

-Ինձ համար նա հետաքրքիր անձ չէ։ Եթե մարդը պաշտպանել է Հայոց ցեղասպանության թեմայով թեկնածուական ատենախոսություն, և հիմա ինքը մի քաղաքական թիմի մեջ է, որ այդ ամենը ժխտում է, ուրեմն Վլադիմիր Վարդանյանը գոնե ինձ համար զրոյական կերպար է։ Ինձ համար այդ տեսակի մարդիկ ուղղակի դատարկ պաճուճապատանքներ են։  

Արարատ Միրզոյանի պաշտպանության թեման ևս եղել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Հիմա ասում է՝ Ցեղասպանության ճանաչումն օրակարգային հարց չէ։ Նման մարդիկ, բացի այն, որ ողնաշարի բացակայություն ունեն, նաև բարոյականություն չունեն, որովհետև իրենք իրենց անցած կյանքը, գրքերը, հոդվածները, իրենց պաշտպանած ատենախոսությունները մի վայրկյանում դրել են մի կողմ, որովհետև հանձնառություն են կատարում։ Երևի թե այլընտրանք չունեն, որովհետև այլընտրանքը պետք է լիներ բանտում հայտնվելը։ Դրա համար էլ այդպես ծառայում են։

-Պարո՛ն Դեմոյան, մինչև  2018 թվականը հայ ժողովուրդը հիշում և պահանջում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ վերջին տարիներին ստիպված է սեփական իշխանությունների ուրացման դեմ պայքար մղել։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ՀՀ գործող իշխանությունները բռնել ուրացման ճանապարհը։

-Նորից եմ ասում, որովհետև կա իրենց լեգիտիմացնող քաղաքական ուժ։ Եթե դա չլիներ, այս հետևանքները չէին լինի։ Ես առաջին հերթին մեղադրում եմ ընդդիմությանը, և ինձ համար օրինագիծ ներկայացնելը հերոսություն կամ հայրենասիրություն չէ։

-Ո՞րն է այդ դեպքում ուրացման դեմ ամենառեալ քայլը, որ պետք է անել։

-Ես դա հուշել եմ ընդդիմությանը։ Նորից կրկնում եմ՝ վերաբացել 2007-ին իմ հայտարարության հիման վրա արուցված քրեական գործը, հանրայնացնել, թե ինչ ցուցմուքններ են տվել Արարատ Միրզոյանը և Վլադիմիր Վարդանյանը, պարզել հանգամանքները, թե ինչու չեն հայտնաբերվել իմ աշխատասենյակից անհետացած գողոնը և պոտենցիալ գողերը։

Երկրորդ քրգործը, որն այսօր արգելափակման տակ է, հարուցվել է 2021-ին։ Ես հրավիրվել եմ հարցաքննության, իմ նախաձեռնությամբ եղել է ևս երկու հարցաքննություն, երեք անգամ հաղորդում եմ տվել փոստով, և այսօր իշխանություններն արգելափակել են այդ քրեական գործը, որովհետև եթե այն մտնի դատաքննության փուլ, կունենանք արդարադատության՝ թեկուզ մի փոքր նշույլ, ոչ թե այն խուժանությունը, որը կոչվում է արդարադատության համակարգ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Կադիրովի 17-ամյա որդին

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Euronews-ը Փաշինյանի և Ալիևի՝ Տիրանայում շփման մասին

18/05/2025
Նորություններ

Իրանը և Ադրբեջանը հայկական բռնազավթված տարածքներում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

18/05/2025
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025

Տաթև Վիրաբյանը՝ նույն ինքը՝ Տաթև Արցախը, պատասխանել է Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որը 44-օրյա պատերազմում եղբայր կորցրած, Քաշաթաղում տունուտեղ թողած...

ԿարդալDetails

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025

Euronews-ը Փաշինյանի և Ալիևի՝ Տիրանայում շփման մասին

18/05/2025

Իրանը և Ադրբեջանը հայկական բռնազավթված տարածքներում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

18/05/2025

Բելառուսի առաջին հայկական եկեղեցին օծվեց Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ2

18/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական