Կիրակի, Մայիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղցկեղի հարուցիչները հիմա էլ լուրջ-լուրջ դեմքով «Բոինգ» են թռցնում

25/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների բնագավառում մասնագիտական գիտելիքներ չունենալը,  դրան գումարած ոտքի վրա որոշումներ կայացնելու գավառամիտ վճռականությունը հանգեցնում են տնտեսական քաղցկեղի, որի «հարուցիչները»  շատ արագ հայտնվում են կոտրած տաշտակի առջև։

 Երեկ երկրի կառավարչական վերնախավը  քաղաքացիական ավիացիայի պատասխանատուների հետ հանդիպման էր։

 Հանդիպման թամադան  բերման էր ենթարկել 30-40 հոգու՝ փոխվարչապետեր, նախարարներ, բազմաթիվ  քպականներ, որոնցից և ոչ մեկը քաղաքացիական ավիացիայի հետ ոչ մի կապ չուներ. պարզապես հոգեհանգստի մասնակցի դեմքով շարվել էին սեղանի շուրջը։

Անհասկանալի տոկոսներ արտաբերող, շիկնած, հազիվ կենդանության նշաններ ցույց տվող  մի մասնագետ պաշտոնյայից հետո կառավարության գլուխը տվեց մի շատ կարևոր հարց. նոր բերած «Բոինգով» բեռ տեղափոխե՞լ եք։

 Իմիջիայլոց, հարցումը կատարվում էր զարմանալի «խորաթափանց հայացքով», «հզոր տնտեսվարողի» գլխի յուրօրինակ շարժումներով, հոնքերն իրար վրա դարսելով և  բոլորին ծանոթ ձայնային ֆալցետով։

Իհարկե, մեր օրերի «խոշոր ղեկավարի» խիստ հայացքի ներքո հանդիպումը, սովորականի պես վերածվեց անգրագետ-կիսագրագետների  «խորաթայի», որի ընթացքում չքննարկվեցին նոր բերված ինքնաթիռի համար անհրաժեշտ մասնագիտական ցուցանիշերը, այդ թվում’

1.վազքուղու շահագործման հնարավորությունները

2.վառելիքի ներկրման աղբյուրները

3.քսայուղերի, վառելիքի մատակարարումը

4.կոմերցիոն բեռ կրելու տեխպայմանը

5.ինքնաթիռի տարիքը

6.վերանորոգման վերջին գրանցված ամսաթիվը

7.լիզինգի պայմանները

8.ապահովագրության եղանակը, վճարումները

9.նախատեսվող բեռնափոխադրման  ուղղությունները, դրանց դինամիկան

10.անձնակազմի կոմպլեկտավորման, ուսուցման խնդիրները

Եվ էլի բազմաթիվ հարցեր, որոնք չտրվեցին և չստացան պատասխաններ։

Այ սա է այն քաղցկեղը, որը քայքայում է երկիրը, և դրա պատճառը  կառավարման կուսակցական, թայֆայական մոդելն է, որն ապահովում է մեր հետնահանջի շարունակականությունը։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առանց Հայաստանի ՀԱՊԿ-ը չի փլուզվի. Լուկաշենկո

Հաջորդ գրառումը

Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜ւրբ Արուեստը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի հարցը փակելն անհնար է, ինչպես անհնար էր թվում Հայոց Ցեղասպանության փաստը 1950-ականներին. Արա Պողոսյան

03/05/2026
Նորություններ

Ո՞ր ուժերին ԿԸՀ-ն գրանացեց առանց քվեարկության

03/05/2026
Նորություններ

Հայաստան են ժամանել եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ

03/05/2026
Նորություններ

Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն

03/05/2026
Հաջորդ գրառումը

Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜ւրբ Արուեստը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական