Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել

26/07/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քաղաքացի Ժ. Մալոյանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ուղղորդմամբ ինձ է դիմել: Նա սպառնում էր անգամ ամենածայրահեղ քայլին դիմել՝ ինքնահրկիզվել, եթե չկարողանա ԱՄՆ մուտք գործել. այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Իմ շտապ հանձնարարականով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները հանդիպել են ՀՀ քաղաքացի Ժ․ Մալոյանի հետ: Մոտ 2 ժամ լսել են քաղաքացուն, հստակեցրել ինձանից ունեցած ակնկալիքները։

Ըստ այդմ, անմիջապես պատրաստվել է գրություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Նշել եմ, որ քաղաքացու պնդմամբ ինքը 6 գյուտերի հեղինակ է, որոնցից երկուսը համարվում են «դարի հայտնագործություն»։ Քաղաքացին հանդիպման ժամանակ փորձագետներին է ներկայացրել նաև ԱՄՆ համապատասխան օղակներից ստացված վկայագրերը՝ որպես ապացույցներ։

Ընտանեկան իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան վերադառնալուց հետո քաղաքացին դժվարություններ է ունեցել պետական մարմինների հետ՝ իր ծրագրերի կենսագործման մասով։ Եվ ինչպես ինքն է պնդում, ունենալով երաշխավորություններ 2 ամերիկյան սենատորներից, որ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ չի խախտել միգրացիոն օրենսդրությունը, որոշել է դիմել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն ապաստանի համար, որպեսզի կարողանա հնարավորինս շուտ հասնել ԱՄՆ՝ օգտվելու իր գյուտերի ֆինանսավորման հնարավորություններից։

Քաղաքացին պնդում էր, որ հյուպատոսի հետ հանդիպմանն անվտանգության աշխատակիցը վերցրել է իր անձնագիրը և արել «Չեղարկված/Revoked» նշումը, որը փաստորեն խոչընդոտում է ԱՄՆ իր մեկնելուն։ Եվ այժմ Ժ. Մալոյանը խնդրում է աջակցել ԱՄՆ մեկնելու թույլտվության հարցում։

Սակայն ԱՄՆ դեսպանից ստացել եմ օպերատիվ արձագանք, համաձայն որի դեսպանն ի վիճակի չէ քննարկել իմ կողմից նշված գործի մանրամասները, քանի որ այն ԱՄՆ օրենքներով կարգավորվող հյուպատոսական իրավասության ներքո գտնվող հարց է:

Իրավասու օղակներից էլ տեղեկացա, որ նշված դեպքերում քաղաքացին պետք է անձամբ դիմում ներկայացնի հյուպատոսական ծառայությանը․ ես երրորդ անձ եմ համարվում։

Մալոյանը բարձրացրել է նաև քաղաքական ապաստանի թույլտվության վերաբերյալ հարցեր, որոնց կապակցությամբ Հանձնաժողովի փորձագետը տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը

Հաջորդ գրառումը

«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մասին տարաբնույթ կարծիք հայտնող Նիկոլ Փաշինյանը խաբել է

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025
Նորություններ

Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am

19/06/2025
Միջազգային

Ադրբեջանը կրկին կոչ է արել Իսրայելին, եթե հնարավոր է, խուսափել Իրանում գտնվող ադրբեջանական բնակավայրերի վրա հարձակումներից

19/06/2025
Հաջորդ գրառումը

«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մասին տարաբնույթ կարծիք հայտնող Նիկոլ Փաշինյանը խաբել է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025

Իրանը հարձակվում է Իսրայելի հիվանդանոցների և քաղաքացիական օբյեկտների վրա.  Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը այս հրապարակումը տարածել է «X» սոցիալական...

ԿարդալDetails

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025

Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am

19/06/2025

Ադրբեջանը կրկին կոչ է արել Իսրայելին, եթե հնարավոր է, խուսափել Իրանում գտնվող ադրբեջանական բնակավայրերի վրա հարձակումներից

19/06/2025

Ադրբեջանի կողմից կեղծ պատմական թեզերի առաջ քաշումը պետք է արժանանա միջազգային գնահատականի

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական