Երևանի քաղաքապետարանը մտադիր է ամբողջությամբ բարեկարգել «Կասկադ» համալիրը, Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նա, նշեց, որ Գաֆէսճեան հիմնադրամի հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Կասկադի փոսորակը, որը 2002 թվականի մայիսին համայնքի կողմից նվիրաբերվել էր Գաֆէսճեան հիմնադրամին, ամբողջությամբ հետ վերադարձվի Երևան համայնքին։
«Մտադրություն կա այնտեղ կառուցել Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը։ Կունենանք նաև ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա Երևանում ակտիվացնել մշակութային կյանքը»,–ասաց քաղաքապետը։