ԱՄՆ-ը հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց տեսնել առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում:
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարելով, նաև ասել է, որ կողմերը վերջերս հարաբերությունների կարգավորման առաջընթաց են գրանցել։
Փրայսը հավելել է. «Այդ առաջընթացը եղել է կողմերի միջև շփումների, նաև Միացյալ Նահանգների հետ երկկողմ ու եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտությամբ։
Մենք հույս ունենք, որ կողմերը Բրյուսելում կհանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակում», – ասել է Նեդ Փրայսը: