Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Փորձ է արվում 44-օրյա պատերազմի մեղավորների շրջանակը հնարավորինս մեծացնել՝ տպավորություն ստեղծելու համար, թե՝ Նիկոլն ի՞նչ մեղք ունի, շպիոններն են մեղավոր»

05/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 27-ին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ:

«Հոտընկայս բանակի կենացը խմել ենք, բայց տեսեք՝ ինչ է կատարվում: Հիմա քրեական գործեր մեկը մյուսի հետևից, այդ քրեական գործերի մանրամասները հանրությունը չգիտի և շատ դեպքերում չի էլ իմանա, որովհետև գաղտնի տեղեկություններ կան: Քրեական գործի շրջանակներում գործընկերներ կան, ովքեր ասում են, որ դռնփակ նիստեր են անում, լրատվամիջոցներին չի ուզում կառավարությունը, որ չբացահայտվի: Ի՞ նչը պետք է բացահայտվի, բան կա՞, որ պետք է բացահայտվի: Հասկանո՞ւմ եք՝ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ: Հասկանո՞ւմ ենք, սա ի՞ նչ է: Երբ մեր կոորդինատ գրողը պարզվել է, որ ադրբեջանական գործակալ է և սխալ կոորդինատ է տալիս: Սա հայրենիքի դավաճանություն անողն է:»

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց, որ ՀՀ-ի և Արցախի համապատասխան ծառայությունները որոշակի պարբերականությամբ այդ մասին հաղորդագրություններ, տեսանյութեր տարածել են: Մինչդեռ օրերս հայտնի դարձավ, որ այդ գործերից առնվազն երկուսը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

«Ստացվում է, որ զինծառայողին մեղադրում են ամենածանր հանցագործության մեջ, հետո այդ ամենը դարձնում հանրության սեփականությունը՝ շահարկելով քաղաքական ամենաբարձր մակարդակում, իսկ վերջում պարզվում է, որ այդ զինծառայողներից առնվազն երկուսն անմեղ են: Այդ մարդկանց վարկաբեկելու, և, ինչպես ասում են՝ «փչացնելու» փորձ կատարելու համար ո՞վ պետք է պատասխան տա: Կարևոր է նաև հասկանալ, թե ի՞նչ խնդիր են լուծում այսօրինակ մեծ տեմպով լրտեսների մասին հրապարակումները, արդյո՞ք դրանք բխում են մեր երկրի շահերից: Պարզ է՝ ոչ մի օգտակար բան այդ ամենի մեջ չի կարող լինել:

Ավելին, նման կերպ վարկաբեկվում է զինծառայողի ինստիտուտը, և բանակի հանդեպ հասարակության վստահությունը նվազում է, ինչը, բնականաբար, ուղղակի և անուղակի ազդում է բանակի մարտունակության վրա:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է գործող իշխանությունն այդ ճանապարհն ընտրել:

Իմ կարծիքով՝ միակ տրամաբանական պատասխանն այդ հարցին սա է՝ փորձ է արվում 44-օրյա պատերազմի մեղավորների շրջանակը հնարավորինս մեծացնել, որպեսզի հանրային ընկալումներում տպավորություն ստեղծվի՝ «Նիկոլն ի՞նչ մեղք ունի, շպիոններն են մեղավոր»:

Բոլոր ժամանակներում էլ լրտեսներ եղել են և լինելու են, ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս է պետությունը պայքարում այդ ամենի դեմ և փորձում կանխել: Եթե պետության առաջնորդները բողոքում են լրտեսների չափից շատ լինելու հանգամանքից, ապա այդ մարդիկ առաջնորդ կոչվելու առնվազն բարոյական իրավունք չունեն:

Լրտեսների վերաբերյալ այսչափ շահարկումները, հրապարակումները բխում են միայն մեր հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող երկրների շահերից, այնպես, ինչպես մոտ 5 ամիս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ և հետախուզության վարչության պետ չունենալը»,- ասաց ռազմական փորձագետը՝ հավելելով, որ մասնավորապես վերջին շրջանում Հայաստանի համար կենսական և անվտանգային կարևորագույն հարցերի վերաբերյալ գործող իշխանության մոտեցումներն առնվազն ուրախացնում են Ադրբեջանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծ Շենում թշնամին ճանապարհ է լայնացնում. քանդելու են նաև 3 պատերազմի մասնակից Վ. Նասիբյանի տունը

Հաջորդ գրառումը

«Փորձում են Շուշին քրիստոնեական բոլոր արժեքներից զրկել, որ բացի մզկիթներից՝ որևէ այլ բան չլինի».
Տեր Անդրեաս քահանա Թավադյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026
Նորություններ

Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց թե Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրությունն ինչու՞ են ոչնչացրել. Րաֆֆի Ասլանյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

«Փորձում են Շուշին քրիստոնեական բոլոր արժեքներից զրկել, որ բացի մզկիթներից՝ որևէ այլ բան չլինի».
Տեր Անդրեաս քահանա Թավադյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական