Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փոխել դատավարության ընթացքը. Վահե Հովհաննիսյան

10/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաքվում պահող հայերի համար, որպես հանրություն, կարող ենք ընտրել գործողությունների երկու սցենար։ Առաջինը՝ լացել, պահանջել, հետո ցրվել տներով։ Մյուս սցենարը՝ մի կողմ դնել զգացմունքներն ու անցնել ռացիոնալ քայլերի։

Պահանջ 1. Անհապաղ ազատ արձակել

Ակնհայտ է, որ Հայաստանը, աշխարհը և Հայաստանի կապերն աշխարհի հետ այն վիճակում չեն, որ այսօրվա մեր պահանջով Ալիևը գերիներին ազատ արձակի։ Հաղթանակի ամպերում ապրող Ալիևը ունի իր սեփական պատկերացումները։ Իհարկե, ազատության պահանջ հնչեցնելը ֆոնային առումով ճիշտ է, բայց եկեք ընդունենք, որ այսօրվա իրողությունների պայմաններում արագ արդյունք ստանալը շատ բարդ է։

Պահանջ 2. Բաց դատավարություն

1961թ. ապրիլի 11-ին Իսրայելը սկսեց ամբողջ աշխարհով հեռարձակել Ադոլֆ Էյխմանի դատավարությունը։ Էյխմանն իրավամբ համարվում էր նացիստական Գերմանիայի առանցքային հրեշավոր դեմքերից։ Իսրայելը խնդիր էր դրել՝ ամբողջ աշխարհին ցույց տալ իրականությունը, և արեց բաց դատ, որին մասնակցում էին աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Հենց այդ քայլով Իսրայելը հասավ առավելագույն արդյունքի։ Ի դեպ, Նյու-Յորք ամսագիրը ներկայացնող Հաննա Արենդտը հենց այդ դատավարության ժամանակ գրեց իր հայտնի աշխատությունը։

«Հակաէյխմանական» դատավարություն

Ալիևն ակնհայտորեն ուզում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ստանալ հավաքական Էյխման՝ ռազմական հանցագործների։ Երբ մենք օդում պահանջում ենք «անհապաղ ազատ արձակել» դա այսօր իսկապես մնում է օդում։

Ազատման պահանջին զուգահեռ՝ մենք պիտի զարգացնենք իսկական բաց դատավարության պահանջը.

ա. Ուղիղ հեռարձակում

բ. Միջազգային մամուլի ներկայություն

գ. Միջազգային իրավապաշպանության ներկայություն

դ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի ներկայացվածություն

ե. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացվածություն

զ. Վկաների հարցաքննություն (ունենք 100 հազարից ավելի վկա՝ արցախահայությունը)

է. Մինսկի խմբի համանախագահ երկրների մասնակցություն՝ որպես վկա կամ որպես դիտորդ։

ը. ՌԴ խաղաղապահ ուժերի վկայություն

Մեր պահանջն այսպես աշխարհի համար ավելի հասկանալի կլինի, և մեծ դաշտ կբացվի աշխատանքի համար։

Ալիևի նախաձեռնած «Էյխմանի դատավարությունը» պետք է վերափոխենք պայմանական ասած «հակաէյխմանի դատավարության»։ Ցեղասպանություն, էթնիկ զտում, խաղաղ բնակչության զանգվածային տեղահանություն, քաղաքների և գյուղերի ռմբակոծում, ամբողջական, թեկուզ՝ չճանաչված, բայց գոյություն ունեցող պետության նյութական և հոգևոր ժառանգության ոչնչացում։

Մենք այս դատավարությունը կարող ենք մեր օգտին ավարտել, եթե կարողանանք փոխել նրա ընթացքը. սա է բանալին։ Այս պահին խաղն Ալիևին լրիվ ձեռք է տալիս, սա նրա խաղն է։ Նա կարող է սա անվերջ ձգել՝ գերիներին օգտագործելով որպես պատանդ։ Բայց հենց դատավարության ընթացքը սկսի դուրս գալ նրա խաղի կանոններից, նրան սկսի նյարդայնացնել, նա հակված է լինելու լուծումներ գտնելու։ Ռ. Վարդանյանի խոսքում էլ կար. «Եթե դատում եք, դատեք բաց ու հրապարակային…»։ Պակիստանցի իրավապաշտպան, Ավրորայի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմանի պատրաստակամությունը՝ Բաքու մեկնելու, կարող է դառնալը մեկնարկը նման զանգվածային պրոցեսի։ Մենք ունենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի խոսքը, որը լավ ֆոն է ապահովում ճիշտ աշխատելու համար։

Փոխելով դատավարության ընթացքը՝ մենք կկարողանանք փոխել այս դատի շուրջ Ադրբեջանի պլանները։ Ալիևին ուղղակի ձեռք չի տա ունենալ ի վնաս իրեն աշխատող դատավարություն։

Արցախյան «Սիմոն Վիզենթալ»

Շատ կարևոր է ստեղծել Արցախի էթնիկ զտման փաստահավաքման, արցախահայության իրավունքների պաշտպանության, պատմության խեղաթյուրման, Արցախի նյութական և հոգևոր ժառանգության ոչնչացման վերաբերյալ նյութերի, մեղավորների հայտնաբերման, դեպի Արցախ վերադարձի հարցերով զբաղվող կենտրոն՝ հրեական «Սիմոն Վիզենթալի» կենտրոնի օրինակով։ Ադրբեջանը չի դադարելու մեծացնել իր պահանջները. Հաջիևի հայտարարությունը՝ դրան ապացույց։ Ուզելու է ամեն ինչ և բոլորին։

Նման Կենտրոնի հիմնումը լուրջ աշխատանքի դեպքում դառնալու է Ադրբեջանի համար տհաճ, լուրջ խնդիրներ առաջացնող պրոբլեմ։ Դառնալու է հակակշիռ և զսպող գործիք։ Արցախում կատարվել են հրեշավոր հանցագործություններ՝ կոնկրետ պատասխանատուներով։ Ամենը պետք է փաստագրվի։ Այս պահին Հայաստանում ցաքուցրիվ խմբերի, լրագրողների, իրավապաշտպանների մոտ հավաքվում են տեղեկություններ. այդ ամենը պիտի ունենա «գնալու, կենտրոնանալու տեղ»։

Պիտի փոխենք ընթացքը, որ ստանանք լուծումներ։ Կհասնենք հաջողության՝ Ադրբեջանի վրա ճնշումների ուժեղացման և դատավարության բովանդակության փոփոխության ճանապարհով՝ օգտվելով փոփոխվող աշխարհի հնարավորություններից։

Օգտվել նոր ստեղծվող իրավիճակներից.

ա. Ռուս-ամերիկյան երկխոսություն՝ Մինսկի խմբի հնարավորություններ։

բ. Աշխարհի 2 ամենաազդեցիկ լիդերները՝ Պուտին, Թրամփ, դավանում են և հրապարակայնորեն խոսում ավանդական քրիստոնեական արժեքների կարևորության մասին։ Հայաստանը քրիստոնյա աշխարհում ունի ծանրակշիռ դիրք։

գ. Արցախի հայաթափումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում։ Այսօր Ռուսաստանի հանդեպ Ալիևի ցուցադրական դեմարշների պայմաններում պարզապես հրամայական է աշխատել ռուսների հետ այս թեմայով։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան իր ծավալապաշտական, անհագուրդ և չհիմնավորված հավակնություններով լուրջ անվտանգության uպառնալիք է ողջ տարածաշրջանի համար․ Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը քննարկել է օրակարգային հարցեր

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Նորություններ

Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա Հայաստանի կյանքը կարճ է.Դավիթ Անանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը քննարկել է օրակարգային հարցեր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական