Փաստաբանական որակավորման քննություն հանձնելու համար Փաստաբանների պալատի դպրոցն ավարտելն այլևս պարտադիր չի լինի, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը։
«Փոփոխությունների նպատակն է, որ բարձր որակավորում ու մասնագիտական ստաժ ունեցող անձինք հնարավորություն ունենան Փաստաբանական դպրոցի սովորելու փուլը շրջանցել և միայն որակավորման քննություններ հանձնելով կարողանան մատուցել փաստաբանական արտոնագրված ծառայություններ»,– նշեց Մինասյանը։