Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փառահեղ համերգ Պրահայում՝ արցախահայության օգնության համար

17/11/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 16-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում արցախահայության օգնությանը նվիրված համերգային ծրագրով հանդես եկան Կարլի համալսարանի երգչախումբն ու Տնտեսական բարձրագույն համալսարանի նվագախումբը՝ մաեստրո Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ։

Համերգային ծրագրի սկզբում ներկաներին դիմեց Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր սուրբն անդրադարձավ համերգի նպատակին՝ նշելով, որ աշխարհում այսօր միայն Ուկրաինայում եւ Իսրայելում չի կատարվում մարդկային աղետ, այլեւ Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում, որը հայաթափվել է եւ ողջ բնակչությունը՝ 105 հազարից ավելի մարդ տեղափոխվել է Հայաստան։ Հայր Սուրբը նշեց, որ Ադրբեջանը աշխարհի առաջ վայրագություններ է կազմակերպում, անխնա սպանելով ոչ միայն խաղաղ բնակիչներին, այլեւ ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը, իսկ աշխարհը լռում է։

Այս համերգը մի փոքր ներդրում է լինելու այդ մարդկանց ցավերը մեղմելու հարցում։

Վերջում Հայր Բարսեղը շնորհակալություն հայտնեց նաեւ երգչախմբի եւ նվագախմբի անդամներին՝ դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ, որ կարողացան իրականություն դարձնել այս նախաձեռնությունը։

Այնուհետեւ Սուրբ Հոգու եկեղեցում իր գործի հմուտ նվիրյալ, դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ հնչեցին Կոմիտասի, Վիլեմ Թաուսքի, Հայդենի Թիվ 92 Համանվագի եւ Te Deumի փառահեղ կատարումները՝ Կարլի համալսարանի երգչախմբի եւ Պրահայի տնտեսական բարձրագույն համալսարանի նվագախմբի կատարմամբ։ Հրաշալի կատարումները խանդավառության ալիք բարձրացրեցին լեփ-լեցուն եկեղեցու սրահում եւ յուրաքանչյուր կատարում ընդունվեց բուռն ծափահարություններով։

Վերջում հանգանակվեց նաեւ արցախահայության համար որոշակի գումար, եղան նվիրատվության այլ խոստումներ։Ինչպես հայտնի է, Արցախի սեպտեմբերյան պարպումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով ապահովում է հայաստանյան տարբեր մարզերում ապաստանած մոտ 20 հազար բռնի տեղահանվածների օրական կարիքները։

«Օրեր», Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանը դիտարկում է Միրզոյան-Բայրամով հանդիպման՝ ռուսական կողմի առաջարկը

Հաջորդ գրառումը

Where Is Justice for Karabakh?

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Where Is Justice for Karabakh?

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական