Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն իրենց անվտանգությունը պահպանող հատուկ ջոկատայինների աշխատավարձերը 2 անգամ բարձրացրել է. Հրանտ Բագրատյան

07/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանը գրեթե ամեն օր հանդես է պոպուլիստական սոցիալական խոստումներով. մեկ խոսում է գրանցված աշխատողների թվի ավելացումից, այնուհետեւ գլուխ է գովում պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին դրամական միջոցներ տրամադրելու շուրջ եւ ապա խոսում ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելուց եւ այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրականում նա կազմալուծում է ամեն ինչ, մարդկանց կերակրում ստերով, նենգափոխում է իրականությունը։ Նա կատարյալ ձախողակ է ինչպես արտաքին քաղաքականության, պատերազմի հարցերում, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելիս։ Մարդիկ արդեն իրենց մաշկի վրա են զգում նիկոլի տնտեսական քաղաքականության դառը հետեւանքները։ Եվս մի փոքր ու տնտեսության մեջ տեղի կունենան բացասական արմատական այնպիսի պարտություններ ու շրջադարձեր, որոնց ականատեսը եղանք 2020-ի պատերազմի ժամանակ, որ Նիկոլին իշխանության բերած մասսաները ստիպված են լինելու լուծելու նրա հարցերը. նիկոլ-ամբոխ միասնականությունը շուտով դառնալու է երկբեւեռ բուրգ. անլուծելի հակասություններով։

2021-ի հունվար-փետրվարին 2020-ի նույն ժամանակաշրջանի համեմատ տնտեսական անկումը կազմել է -6.7%։ 2020-ին 2019-ի համեմատ այն կազմել էր -7.8%։ Ինչպես միշտ նիկոլական տնտեսական տիրույթում աճել է հանքարդյունաբերությունը՝ 12%։ Այսինքն, եթե այսօրվա կառավարությունը դադարի թալանել հանքերը, ապա տնտեսական անկումը -10%-ից պակաս չէ։ 2021-ին շտապ հաշվառվող 75 տեսակի արդյունաբերական արտադրանքներից 42-ի գծով արտադրության ֆիզիկական ծավալների առումով արձանագրված է անկում։ 2020-ին օտ-յա ուղղակի ներդրումները կազմել են 117 մլն դոլար 2019-ի 254-ի փոխարեն։ Պակասում է զբաղվածների թիվը. 2020-ին ունեինք 12.8 հազ. պակաս զբաղված՝ քան 2019-ին։ 2021-ին զբաղվածության եւ կենսամակարդակի հարցերը սրվել են։ 2-ամսում սննդամթերքի գներն աճել են 7.2%-ով, իսկ աշխատավարձերը 0.8%-ով։ Չտեսնված տեմպերով 2018-2020թթ աճել են հանցագործությունները, ինքնասպանությունները, մանկական մահերը։

Ընդամենը 3 տարում արտաքին պարտքը ՀՆԱ նկատմամբ 56-ից հասել է 68%-ի։ 2021-ի առաջին 2 ամիսները այն հազվագյուտ ժամանակաշրջանն է, երբ մահացածների թիվն ավել ծնվածներից։ Բյուջետային պրոբլեմներն ավելի խորն են։ 2020-2021թթ. բյուջեի հարկային եկամուտների անկման տեմպը 2 անգամ ավելի է տնտեսական անկման տեմպից։

Երբ Փաշինյանը նախընտրական քարոզարշավներ է անում դեպի գյուղերը եւ մարդկանց տալիս է խոստումներ, ոմանց կատարում է վճարումներ (օրինակ, զոհվածների հարազատներին 5 մլն դրամ վճարելը), ապա մարդիկ պետք է հասկանան, որ, նախ, այդ միջոցներն իր գրպանից չի տալիս, այլ բյուջեից եւ, ապա, իրականում հատուկ հիմնադրամում հավաքած միջոցները թույլ են տալիս (պարտադիր է) վճարել առնվազն 7 մլն դրամ։

Խոսում է ուսուցիչների աշխատավարձը կամ թոշակները 10%-ով բարձրացնելու մասին, բայց իր կամ Արարատ Միրզոյանի, նախարարների, պատգամավորների կամ իրենց անվտանգությունը պահպանող հատուկ ջոկատայինների աշխատավարձերը բարձրացնում է 2 անգամ (իրենք դա անվանում են պարգեւատրում)։ Ահա այսպես, երկիրը դեգրադացվում է։ Մինչեւ ե՞րբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Young Turks record label-ը փոխել է իր պաշտոնական անվանումը թողնելով միայն Young-ը հաշվի առնելով հայերի ցեղասպանությունը

Հաջորդ գրառումը

Հայ օրիորդաց դպրոցը. ի՞նչ էին ուսումնասիրում աղջիկները XIX դարում

Համանման Հոդվածներ

Նորություններ

24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման

15/05/2026
Միջազգային

Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ վերջին զեկույցը ամոթալի հարված է ժողովրդավարությանը. Ռոբերտ Ամստերդամ

15/05/2026
Նորություններ

Քոչարյանին նստացնելու և թալանը հետ բերելու կեղծ թեզերը. Էդմոն Մարուքյան

15/05/2026
Նորություններ

Կալանավայրում մանկապղծության համար դատապարտվածի դի է հայտնաբերվել

14/05/2026
Հաջորդ գրառումը

Հայ օրիորդաց դպրոցը. ի՞նչ էին ուսումնասիրում աղջիկները XIX դարում

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026

Մեր այս հրապարակումը պատրաստելու ժամերին Պեկինում երկու գերտերությունների ղեկավարները աշխարհի խնդիրներն էին քննարկում, ու հավանաբար մեր տարածաշրջանի համար եւս հարցեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական