Կիրակի, Մայիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի հրահանգները կատարելիս բոլոր դատավորները թող ուղղակի հիշեն Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանին. իրավապաշտպան

29/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սա առաջին դեպքը չէ, կարծես որևէ արտառոց բան չկա. սովորական փաշինյանական գործելաոճ է. ինքը սիրում է օգտագործել և օգտագործելուց հետո ազատվել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, որ իրավապահներն, այսօր գետնին տապալելով,  ձեռքերը ոլորելով, բերման են ենթարկել իշխանության համակրանքը վայելող, մի շարք ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների դատած դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

«Ընդամենը մեկ մարդ կա, որին Նիկոլ Փաշինյանը դեռևս չի փորձել որևէ կերպ անտեսել. դա Թուրքիայի նախագահ Էրդողանն է։ Եթե մենք հետևենք, կտեսնենք, որ ինչ-որ պահի յուրաքանչյուրին էլ՝ սկսած ԵՄ պաշտոնյաներից, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներից՝ Փաշինյանն թիկունքից կամ գոտկատեղից ներքև հարվածներ է հասցրել։

Ինչ վերաբերում է ՀՀ իրավապահ համակարգին, ապա միշտ առիթ եմ ունեցել բոլոր պաշտոնյաներին կոչ անելու և որպես օրինակ մատնանշելու Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Նա, ցավոք սրտի, այս պահին Բաքվի բանտում է, և բոլոր դատավորները, քննիչները իշխանության և Նիկոլ Փաշինյանի որոշումները կամ հրահանգները կատարելիս թող ուղղակի հիշեն Արայիկ Հարությունյանին։

Այդ մարդիկ թող հիշեն, թե որտեղ է հիմա ԱՀ նախկին նախագահը, որն անվերապահորեն ծառայում էր Նիկոլ Փաշինյանին»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Կարապետ Պողոսյանի՝ Նիկոլ Փաշինյանը թուրքական տրամաբանության մեջ գործող պաշտոնյա է, իսկ պատմությունն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ թուրք պաշտոնյաներն աչքի են ընկել իրենց նենգությամբ, և երբ թեկուզ ամենահավատարիմ զինվորն այլևս պետք չի եղել, նրան նենգաբար թիկունքից հարվածել են։

«Հիմա, Արտուշ Գաբրիելյանը կլինի, թե մեկ ուրիշը, ճակատագիրը նույնն է լինելու։ Աչքովս ընկավ նաև, որ սորոսական պատգամավորներից մեկը՝ Արսեն Թորոսյանը, որը ջանասիրաբար պատռում էր Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նամակը (ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատռում է Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի կողմից իրեն փոխանցված նամակը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ՝ խմբ.)։ Նույն Արսեն Թորոսյանը թող հիշի, թե ինչպես իրեն ջանասիրաբար հանեցին նախարարի պաշտոնից և դուրս շպրտեցին։ Հենց Փաշինյանն զգա, որ Արսեն Թորոսյանին ձերբակալելով՝ կարող է թեկուզ աննշան չափով սեփական վարկանիշը բարձրացնել, նրան էլ կուղարկի գիլիոտին, մյուսներին էլ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերի՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի շենք են ներխուժել դիմակավորված իրավապահներ և ընդդիմադիր գործիչներին դատող դատավոր Արտուշ Գաբրիելյանին գետնին տապալելով,  ձեռքերը ոլորելով՝ բերման են ենթարկել։ Euromedia24-ի աղբյուրների փոխացմամբ դատավորի հետ միաժամանակ ԱԱԾ-ն բերման է ենթարկել նաև նրա օգնականին։

Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ-ն վերջերս կարգապահական պատասխանատվության էր ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

2024 թվականի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը քննել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Վերոնշյալ դատավորը կալանքի որոշումներ է կայացրել Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր ցուցարարների, այլ գործիչների նկատմամբ։ Արտուշ Գաբրիելյանը նաև բավարարել էր Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար. հայտարարություն

Հաջորդ գրառումը

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Euronews-ը Փաշինյանի և Ալիևի՝ Տիրանայում շփման մասին

18/05/2025
Նորություններ

Իրանը և Ադրբեջանը հայկական բռնազավթված տարածքներում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

18/05/2025
Հաջորդ գրառումը

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025

Տաթև Վիրաբյանը՝ նույն ինքը՝ Տաթև Արցախը, պատասխանել է Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որը 44-օրյա պատերազմում եղբայր կորցրած, Քաշաթաղում տունուտեղ թողած...

ԿարդալDetails

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025

Euronews-ը Փաշինյանի և Ալիևի՝ Տիրանայում շփման մասին

18/05/2025

Իրանը և Ադրբեջանը հայկական բռնազավթված տարածքներում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

18/05/2025

Բելառուսի առաջին հայկական եկեղեցին օծվեց Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ2

18/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական