Հրաժարական պահանջողներից հերթականի հրաժարականը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«2021 թվականի օգոստոսի 13-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ արձակուրդում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնազրկվել է 2021 թվականի փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը՝ ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյան։ Այս պահի դրությամբ հրաժարականը պահաջող և պաշտոնազրկված զինվորականների թիվը հասավ 9-ի:
1. ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը,
2. ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը,
3. ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը,
4. ՀՀ ԶՈւ Հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը,
5. ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը,
6. ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը,
7. ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը,
8. ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գևորգյանը,
9. ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյան։
«Գեներալատիպ մեծ գրողներ,
Գրողի տարած գեներալներ,
Գեներալամիտ նախարարներ
Ու նմանատիպ տարբեր բաներ»:
Ռուբեն Հախվերդյան»,- գրել է Ղազարյանը: