«Վերլուծելով ինձ հասած հետախուզական տվյալները, ինչպես նաև հայ բարձրաստիճան զինվորականների հետ զրույցներում ինձ փոխանցված տեղեկությունները կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում հայերը պարտվել են բացառապես Հայաստանի վարչապետի դավաճանության պատճառով։
…
Բայրաքթարները և մյուս զինատեսակները հայերի նկատմամբ Ադրբեջանը անարգել կիրառել է, որովհետև իրեն թույլ են տվել։ Օրինակ, այդ որտե՞ղ եք տեսել, երբ անօդաչուն անարգել գալիս հասնում է քաղաք և հարվածում եկեղեցուն, և այդ ամենից հետո` հակաօդային պաշտպանության միջոցների կողմից չի ոչնչացվում։
Շուշիում անօդաչուն հարվածում է հայկական եկեղեցուն, ապա փոխանակ ոչնչացնեն այդ անօդաչուին, որի կորդինատները արդեն հայտնի էին, թույլ են տալիս, որ մի քանի րոպե հետո վերադառնա և երկրորդ անգամ հարվածի եկեղեցուն, որտեղ ռուս ռազմական լրագրող Յուրի Կոնտենոկը մտել էր հայերի հետ աղոթելու։ Պարզ է, որ նորմալ պայմաններում այդ անօդաչուն առաջին հարվածելու փորձից հետո պետք է, որ խոցված լիներ, բայց նման հրաման չի եղել … Փաշինյանից աջակցություն չի եղել, մարդիկ կռվեցին ոնց կարող էին, զոհեցին իրենց կյանքերը ցավոք արդյունքը եղավ այն, ինչ հիմա կա».
ՌԴ ԶՈՒ Հետախուզական վարչության (ГРУ) նախկին սպա, գնդապետ Ալեքսանդր Ժիլին