Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանին ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022թ. գործունեության կատարողականը

02/12/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարարները, Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում՝ շարունակվել են վարչատարածքային բարեփոխումները. համայնքների խոշորացման գործընթացի շրջանակում 915 համայնքի փոխարեն ձևավորվել է 71 համայնք, ներկայում ընթանում են լիազորությունների ապակենտրոնացման գործընթացի շուրջ քննարկումներ: Շարունակվել է համայնքներում քաղաքացների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) տեսքով էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը. ընթացիկ տարում ՔՍԳ ստեղծվել է 7 համայնքում, ընդհանուր առմամբ այս պահին ՔՍԳ ներդրվել է 56 համայնքի 75 բնակավայրում: Պատասխանատուները վստահեցրել են, որ շուրջ 40 պետական ծառայություն տեխնիկապես հնարավոր է իրականացնել նշված համակարգի միջոցով: Նշվել է, որ արդեն 2 տարի գործում է համայնքներին ամրացված անշարժ գույքի հարկի հավաքման էլեկտրոնային համակարգ, և արձանագրվել են բարձր ցուցանիշներ. 2022թ. 800.000 բաժանորդ համայնքային հարկերը վճարել է առցանց տարբերակով: Կառավարության և միջազգային գործընկերների օժանդակությամբ՝ շուրջ 21.9 մլն ԱՄՆ դոլարի շրջանակում, շարունակվել է համայնքների ենթակառուցվածքային զարգացման և նյութատեխնիկական ապահովման գործընթացը: 

Աղբահանության ոլորտում՝ «Կոտայքի և Գեղարքունիքի Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի շրջանակում ավարտական փուլում են Հրազդանի սանիտարական աղբավայրի և Մարտունու ու Ակունքի փոխաբեռնման կայանների շինարարական աշխատանքները, հայտարարվել է հաջորդ տարի աղբամանների ձեռքբերման մրցույթը: Մշակվել է մյուս 8 մարզում կոշտ թափոնների ինտեգրված համակարգի ներդրման ծրագրային առաջարկ, որը քննարկվում է միջազգային փորձագետների հետ, ակնկալվում է տարեսկզբին հայտարարել նախագծման մրցույթը:

2018-2022թթ. համայնքներում իրականացվել է 1897 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 90 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Առաջատար ոլորտներն են՝ ասֆալտապատումը, լուսավորությունը, հասարակական շենքերի նորոգումը, ջրային ենթակառուցվածքների բարելավումը, մանկապարտեզները և այլն: Արդեն ստացվել են 2023թ. սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերը. ներկայացվել է 459 ծրագիր՝ ավելի քան 112 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: ՏԿԵՆ կողմից իրականացվել է 2022թ. ավարտված և երաշխիքային ժամկետում գտնվող 481 ծրագրի մշտադիտարկում, վերացվել է հայտնաբերված թերությունների 80 տոկոսը, գործընթացը շարունակվում է:

Շարունակվել են ճանապարհային ցանցի վերականգնման և զարգացման ծրագրերը՝ արդիականացման, որակի և անվտանգության բարելավման միջոցով: Նշվել է, որ 2022թ. համար նախանշված՝ 500 կմ ճանապարհաշինության թիրախը գերակատարված է. ներկա դրությամբ իրականացվել է 530 կմ ասֆալտապատում: Մեծ մասը կազմել է հիմնանորոգումը, կատարվել են նաև միջին նորոգման աշխատանքներ: Նշվել են հատկապես Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքները, որոնց շրջանակում կառուցվում են նոր ճանապարհներ: Զեկուցվել է Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի, Ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի ընթացքի մասին, նշվել է, որ ավարտվել են ռազմավարական նշանակության մի շարք ծրագրեր: Ներկայացվել են ընթացիկ բարեփոխումներն ու նախաձեռնությունները, ճանապարհների կառավարման և սպասարկման ուղղությամբ քայլերը:

Վարչապետին զեկուցվել է 2022թ. տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի մասին. նշվել է, որ այս տարվա նոյեմբերի դրությամբ տրամադրվել է 66 լիցենզիա, ստուգաչափված է 152.000 գազաբալոն, վկայագրման ժամանակ խոտանվել է մոտ 5000 գազաբալոն, որից 4600-ը ժամկետանց է եղել և պոտենցիալ պայթյունավտանգ: Շարունակվել է նաև մյուս ոլորտներում լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման գործընթացը, այդ թվում՝ 19 լիցենզիա տեխզննման կայանների մասով: Միասնական երթուղային ցանցի ներդրման համար կազմակերպվել են մարզերի օպերատորների ընտրության մրցույթներ, որոշ մարզերում համակարգն արդեն իսկ արդիականացվում է, մյուսներում աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներկայացվել են ճանապարհային վճարների գանձման էլեկտրոնային համակարգը և դրա ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքը, երկաթուղային տրանսպորտի ոլորտում իրականացված ծրագրերը: 

Էներգետիկայի բնագավառում՝ շարունակվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և անվտանգության ապահովման գործընթացը, ինչի արդյունքում լիցենզիայի ժամկետը երկարաձգվել է մինչև 2031թ.: Իրականացվել են էներգետիկ ենթակառուցվածքների վերազինման, ինչպես նաև նոր ենթակայանների կառուցման աշխատանքներ, ընթացքի մեջ են Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը: Մեկնարկել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական  աջակցության ծրագիրը, որի շահառուների թիվը գերազանցում է 400-ը: Մշակվել է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030թթ. ազգային ծրագիրը:

Ընդերքի ոլորտում՝ 2022թ. շարունակվել է օրենսդրական դաշտի բարելավումը: Տրամադրվել է 50-ից ավելի ընդերքօգտագործման իրավունք, իսկ զուգահեռ իրականացված վարչական վերահսկողության շրջանակում արձանագրվել է կազմակերպությունների կողմից պարտավորությունների պատշաճ կատարման դրական դինամիկա: Մշակվում է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը:

Միգրացիայի բնագավառում՝ իրականացվել են մատուցվող ծառայությունների թվայնացման աշխատանքներ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Ներդրվել են օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը՝ workpermit.am-ը, հետընդունման (ռեադմիսիայի), փախստականների և ապաստան հայցողների հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգերը: Ավարտին է հասցվում 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը, որը առաջին անգամ 2019 թ.-ից իրականացվել է նաև Երևանում։

Վարչապետն ընդգծել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքային բարեփոխումների առաջնահերթությունը և հետաքրքրվել մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել այդ առնչությամբ: Մտքերի փոխանակություն է ծավալվել ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:

Վարչապետի կողմից կարևորվել է սուբվենցիոն ծրագրերի որակի ապահովումը, համայնքների խոշորացման նպատակային իրականացումը, էլեկտրոնային կառավարման համակարգերի հասցեականությունը, աղբահանության գործընթացի ճիշտ կազմակերպումը, գյուղական ճանապարհների ասֆալտապատումը, ճանապարհների սպասարկման և կշռման ժամանակակից համակարգերի ներդրումը, գազալցակայանների նկատմամբ վերահսկողության խստացումը:  Պատասխանատուներին տրվել են մի շարք հանձնարարականներ: Նիկոլ Փաշինյանը նշել է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման և ակտիվ հանրային հաղորդակցության անհրաժեշտությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Եռաբլուրում» զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան ագրեսիայից զոհված Գայանե Աբգարյանին

Հաջորդ գրառումը

Երկրաշարժ՝ Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք

Համանման Հոդվածներ

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025
Նորություններ

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025
Նորություններ

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025
Հաջորդ գրառումը

Երկրաշարժ՝ Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական