Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը փորձում է նվաստացնել ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանին՝ նրան մեղադրանք առաջադրելով իբրև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Փաշինյանի ոչ ադեկվատ, անհասկանալի պահվածքը Սամվել Կարապետյանի նկատմամբ զուտ քաղաքական հետապնդում եմ գնահատում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ Կարապետյանի երեկվա հայտարարության կոնտեքստը վերաբերում էր բացառապես Հայ Առաքելական եկեղեցուն։
«Ամեն ինչ սկսվեց եկեղեցուց, երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց եկեղեցուն։ Ես դրանում համոզված եմ։ Եթե Փաշինյանն ուզում է ազգայնացնել ՀԷՑ-ը, դա ձև ունի։ Սա ի՞նչ վարքագիծ է, և ինչո՞ւ մենք պետք է անընդհատ լսենք այդ լպիրշ արտահայտությունները։ Իրեն թվում է, թե ինքը հավերժ է, բայց իր նմանները չեն թռել նման տեղերից։

Ես հրապարակային կոչեր չեմ տեսել և կարող եմ խոսել նախորդող՝ խուլիգանական արտահայտություններով գրառումների, վարչապետի համար խայտառակ պահվածքի, մեր երկրին և մեզ անհարիր պահվածքի մասին։

Մարդուն կալանավորելու ուղղակի ցուցումը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի իր անձը չարաշահում է, անում է այն, ինչ մտքով անցնում է։ Նախկին որևէ գրառման մեջ չի խոսել Սամվել Կարապետյանի հրապարակային կոչերի մասին։  Ես ուղղակի ամաչում եմ, վարչապետն ուղղակի օրենքից դուրս է գործում»,- ամփոփեց Ժաննա Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի պաշտան Արմեն Ֆերոյանն ավելի վաղ հայտարարել էր՝  ռուսաստանաբնակ գործարարին մեղադրանք է առաջադրվել իշխանութունը յուրացնելու հրապարակային կոչերի համար․ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանավորելու նրան։ Ըստ Ֆերոյանի՝ իր պաշտպանյալը չի ընդունոմ իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ այն բացարձակ ապօրինի է։

Հիշեցնենք նաև, որ իրադարձությունները սրընթաց զարգացել էին Սամվել Կարապետյանի՝ երեկ տված հարցազրույցից հետո, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր.

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։

Սամվել Ալեքսանյանն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը։։ Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում՝ ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր Եկեղեցու հանդեպ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

Հաջորդ գրառումը

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի «տրիումֆում»

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական