Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է «ՆՈՐԵՐԻՑ»

16/05/2022
- Նորություններ, Վերլուծություն, Տեղական, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հենց այն պահից, երբ սկսվեց հասարակական պահանջ դառնալ քաղաքական հարթակներում համեմատաբար երիտասարդ, նոր դեմքեր տեսնելու ցանկությունը, արտակարգ աշխուժացավ նիկոլական ոստիկանությունը, ի մասնավորի՝ գործակալական ցանցը։ Նիկոլը նրանց մեջ տեսավ իր ախոյաններին, որոնց չի կարող նախկին-մախկիններ անվանելով կրկին խաբել հասարակությանը։ Այդ մարդիկ, այդ տղաները անհամեմատ զարգացած են, խելոք են, տնտեսության ու ֆինանսների մեջ հաջողած, ունեն լայն մտահորիզոն, տեղական ու միջազգային ասպարեզում կապեր եւ, ամենակարեւորը, պատրաստակամ են երկիրը դուրս բերել դժխեմ կացությունից։ Քանի որ նրանք,- հատկապես ընդգծենք այս կետը,- պետականության կորստյան մեջ տեսնում են իրենց ներկայի եւ ապագայի կորուստը։ Այսինքն, օգտագործենք օտար բառը՝ ունեն բնական, կրկնում եմ՝ բնական մոտիվացիա։ Նաեւ՝ դրական փառասիրություն երկրի ներկա կացության մեջ ինչ-որ բան փոխելու։

Այդ սերնդի մեջ աչքի զարնող դեմքերից է Ավետիք Չալաբյանը։ Լավագույն որակներով օժտված մի երիտասարդ, որն արդեն հայտ է ներկայացրել քաղաքական կյանքում դեր վերցնելու, պատասխանատվություն ստանձնելու։

Ա. Չալաբյանի ձերբակալությունը մասնագետ իրավաբանների կողմից արժանացավ համապատասխան գնահատանքի՝ շինծու, մոգոնված, փնթի, չարամիտ ամբաստանություն։ Նման՝ մեկի գրպանը թմրանյութ սահեցնելուն։ Դրանք կրկնելու կարիք չեմ տեսնում։ Բայց ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել ձերբակալության ձեւի վրա. ցուցադրական եւ ստոր։ Ցուցադրական՝ ի ցույց բոլորի եւ հատկապես երիտասարդ բոլոր գործիչների, ստոր՝ վախ պատճառելու նրանց ընտանիքներին, հատկապես երեխաներին, կանանց։

Նիկոլի իշխանությունը հետզհետե ավելի ու ավելի ռեպրեսիվ է դառնում եւ սկսում է հիշեցնել սովետական շրջանը, երբ բոլոր քաղաքացիները պոտենցիալ մեղավորներ էին համարվում։ Ներկա վարչակարգի համար մեղավոր են բոլոր նրանք, ովքեր այլ կարծիք ու տեսակետ ունեն առկա իրականության մասին ու նաեւ համարձակություն՝ իրենց տեսակետները պաշտպանելու, առավել եւս՝ ի գործ դնելու։

Փաշինյանը սարսափում է նման երիտասարդներից, նորերից։

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անկլավների վերաբերյալ իրավական փաստաթուղթ չկա, Ադրբեջանն ուժի դիրքից հայկական կողմից նոր զիջումներ է փորձում կորզել․ Աշոտ Մելքոնյան. Փաստինֆո

Հաջորդ գրառումը

Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Նորություններ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական