Փաշինյանը պարգեւատրեց 44 օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հոր դեմ բիրտ ուժ կիրառած ոստիկանին. Iravunk.com

19

Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն եւ հանդիսավոր արարողության ժամանակ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի, օրինականության եւ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների պարգեւատրել Մարտական ծառայության եւ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով: Այդ թվում էր նաեւ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հոր՝ Զավեն Մկրտչյանի վրա ռետինե մահակ կիրառած ոստիկանական զորքերի 1032 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մարգարյանը:

Հատկանշական էր այն, որ հերոսի հոր դեմ բիրտ ուժ կիրառածը պարգեւատրվեց՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի լուռ համաձայնությամբ եւ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ/iravunk.com