Նիկոլ Փաշինյանը մեկնել է Տավուշի մարզ. տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տարածած գրառումից:
«Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,- նշված է գրառման մեջ:
Փաշինյանը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսում չի բացառել, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։
Գնացել է տավուշցիներին տեղյակ պահի, որ Տավուշի գյուղերը տալու է Ադրբեջանին։
Սպասենք կառավարության գլխի նոր մանիպուլյացիաներին ու մեքն ուրիշների վրա գցելով՝ մեր Հայրենիքը ծվեն-ծվեն անելու հերթական քայլին։