Մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, մեր պրոֆեսիոնալ բանակի զինծառայողը պիտի չունենա բնակարանի խնդիր, սպայական կազմը, որը կավարտի ռազմաուսումնական համալսարանը, անմիջապես բնակարան կստանա պետությունից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագծին, որով պյմանագրային զինծառայողները կարող են անցնել կամավոր ատեստավորում եւ ունենալ աշխատավարձի կրկնակի բարձրացում:
«Զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր, պիտի չունենա ընտանիքի անդամների առողջության կարիքների ապահովման խնդիր ու պիտի չունենա երեխաների ուսումը կազմակերպելու խնդիր», – ընդգծեց վարչապետը:
Նա հայտարարեց, որ այս նախագիծը պրոֆեսիոնալ բանակի անցնելու անբաժան մաս է:
Եթե այս հայտարարությունն արվեր այլ գործչի կողմից, գուցե այն ծափերով դիմավորվեր, բայց երբ նմանատիպ խոսքեր է հնչեցնում մի մարդ, ով կազմաքանդել է բանակը, որը հանգեցրել է պատերազմում պարտության, դատել և ճնշել է գեներալներին, անուշադրության մատնել բանակի կարիքները, ծակ սաղավարտներ և անորակ զրահաբաճկոններ բաժանել սահման պահող զորքին, չի կահավորել արդեն նոր առաջնագծերը, միաժամանակ և՛ ծիծաղ և վրդովմունք է առաջացնում: