Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, եթե ցանկանում է դադարեցնել հումանիտար աղետը տարածաշրջանում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը EuroNews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Եթե մենք ուզում ենք դադարեցնել հումանիտար աղետը, եթե ուզում ենք կանխել այս հակամարտության հետագա էսկալացիան, միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ասել է Փաշինյանը: