Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը կհեռանա իր իսկ ճանապարհով

04/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փողը և քաղաքականությունը մշտապես գտնվել են դիալեկտիկական կապի մեջ։ Հատկապես ժամանակակից աշխարհում, երբ քաղաքականությունն իրացվում է առավելապես տեխնոլոգիաների, ազդեցության մեթոդների, գովազդային ու լրատվական արշավների միջոցով, առանց փողի ուղղակի անհնար է զբաղվել քաղաքականությամբ։ Դա, իհարկե, չի նշանակում փողի դերի բացարձակացում քաղաքականության մեջ, և այնպես չէ, որ փողին տիրապետող ցանկացած մեկը կարող է զբաղվել քաղաքականությամբ և հասնել հաջողության։

Սակայն ժխտել ֆինանսական միջոցների կարևորությունը քաղաքականության մեջ՝ ևս հնարավոր չէ, քանի որ փողը քաղաքականությամբ զբաղվելու մի քանի կարևոր նախապայմաններից առնվազն մեկն է։

Սա, առանց բացառության, վերաբերում է բոլոր երկրներին։ Ու նաև դրանով է պայմանավորված, որ գրեթե բոլոր պետություններում գործում են բիզնեսի ու քաղաքականության տարանջատման ինստիտուցիոնալ, օրենսդրական կարգավորումներ ու մեխանիզմներ։ Դրանք այս կամ այն չափով ապահովում են բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը, բայց վստահաբար չեն ապահովում ու չեն կարող ապահովել փողի ու քաղաքականության տարանջատումը, քանի որ առանց փողի քաղաքականություն պարզապես հնարավոր չէ։

Այդ պատճառով նաև գրեթե բոլոր երկրներում մշտապես արդիական է քաղաքականության ֆինանսավորման աղբյուրների, դրանց թափանցիկության հարցը։ Ոչ զարգացած ժողովրդավարություններում, որպես կանոն, փողին մշտապես տիրապետում է միայն իշխանությունը՝ իշխող կուսակցությունը։

Քաղաքականությամբ զբաղվող մյուս սուբյեկտները մշտապես ունենում են ֆինանսական միջոցների անբավարարություն, հետևաբար՝ այդ առումով երբեք չեն կարողանում մրցել իշխանության հետ։ Նաև դա է այդպիսի երկրներում իշխանությունների գրեթե մշտական վերարտադրության գրավականը։

Իսկ նման պետություններում փողը միշտ գտնվում է իշխանության տրամադրության տակ, քանի որ դեպի իշխանություն են ձգտում գրեթե բոլոր գործարարները, որոնք չունենալով իրավական պաշտպանություն՝ իրենց բիզնեսը փորձում են կայացնել իշխանության տանիքի ներքո։

Կայացած ժողովրդավարական, բիզնեսի պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգեր ունեցող երկրներում այդ կանոնը չի գործում, կամ գործում է ոչ այն չափով, որ որոշիչ դառնա իշխանության  ձևավորման համար։ Իրավական պետություններում բիզնեսն ազատ է օրենքով սահմանված կարգով իր աջակցությունը հայտնելու ցանկացած քաղաքական միավորման, և որևէ հարկային տեսուչ չի կարող տուգանել որևէ գործարարի՝ որևէ ընդդիմադիր կուսակցության օրինական դրամահավաքին մասհանում կատարելու համար։

Ավելին, բազմաթիվ ժողովրդավարական երկրներում, այդ թվում՝ եվրոպական, պետությունը պետական միջոցներից կամ տարբեր հիմնադրամներից զգալի չափով ֆինանսավորում է բոլոր քաղաքական կուսակցություններին։ Հայաստանում այդ նորմը գործում է միայն խորհրդարան անցած ուժերի համար, սակայն հատկացվող միջոցները ծիծաղելիորեն չնչին են։

Արդյունքում՝ իշխանությունից դուրս մնացած ուժերը կա՛մ ուղղակի չեն կարողանում գոյատևել, կա՛մ գոյատևում են չափազանց մեծ դժվարություններով՝ հաճախ հայտնվելով որևէ օլիգարխի գրպանում, ինչն էլ նպաստում է առանց այդ էլ խեղված քաղաքական համակարգի դեգրադացմանը։

Պատկերը բոլորովին այլ կլիներ, եթե եվրոպական երկրների օրինակով՝ պետությունը զգալի միջոցներ հատկացներ ոչ թե ուղղակի գրանցված, այլ իրական քաղաքականությամբ զբաղվող կուսակցություններին։ Բայց Հայաստանում դա ուղղակի ուտոպիա է թվում, քանի որ իշխանությունը չի կարող ֆինանսավորել այն, ինչն ապագայում կդառնա իր կործանման պատճառ։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենց քաղաքական համակարգի դեգրադացիայի հետևանք է, որի վերացումն առնվազն ժամանակի մեջ կհանգեցնի նաև նրա իշխանության վերջին։

Մինչդեռ առանց քաղաքական համակարգի կայացման՝ Հայաստանում էական փոփոխություններ հնարավոր չեն։ Բայց այդ խնդրի լուծումը նման է փակ շղթայի․ լուծման համար անհրաժեշտ է փող, փողին ու փող ունեցողներին տիրապետում է իշխանությունը, իսկ իշխանությունը թույլ չի տա քաղաքական համակարգի կայացումը, քանի որ դա կլինի նույն այդ իշխանության վերջի սկիզբը։

Լայն իմաստով, այս փակուղային իրավիճակը նշանակում է, որ Հայաստանում քաղաքական ճանապարհով փոփոխություններ գործնականում հնարավոր չեն։

Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ եթե փոփոխություններ տեղի ունենան, ապա դրանք ունենալու են ոչ քաղաքական, պայմանականորեն ասած՝ հեղափոխական բնույթ։

Այսինքն՝ խոչընդոտելով քաղաքական համակարգի կայացմանը, Նիկոլ Փաշինյանն ակամայից պայմաններ է ստեղծում նոր հեղափոխության համար։ Այն տարբերությամբ, որ դրանում ինքը լինելու է ոչ թե առաջնորդի, այլ մերժվողի դերում։

Աղբյուր՝ 168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանը, որը պաշտոնապես հռչակվում է իբր «հին ադրբեջանական քաղաք». Վարդան Ոսկանյան

Հաջորդ գրառումը

«Կալանավայրից հեքիաթներ պատմող Դավիթին հարցրեք` հը՞ նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը դեռ ուժի մեջ ա, թե՞ տարածքները արդեն ում պետք էր հանձնվել են». Արա Վարդանյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Նորություններ

Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա Հայաստանի կյանքը կարճ է.Դավիթ Անանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

«Կալանավայրից հեքիաթներ պատմող Դավիթին հարցրեք` հը՞ նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը դեռ ուժի մեջ ա, թե՞ տարածքները արդեն ում պետք էր հանձնվել են». Արա Վարդանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական