Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դարձավ առաջին պաշտոնյան, ով հրապարակավ հայտնեց իր հրաժարականի մասին:
Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին բազմաթիվ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին:
Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում, դրանց մասին անոնսավորել էր:
Հազար ու մի պատճառ կարել է նշել այս պաշտոնանկությունների մասին: Դրանցից յուրաքանչյուրը կամ բոլորը միասին՝ ճիշտ են:
Բյուջետային քննարկումների ժամանակ Փաշինյանը ներկայացրեց իր տեսլականը, հիմա մտադիր է իշխանության նոր կառուցվածք ներկայացնել:
Ու էլի մի իրավիճակի հետ գործ ունենք, երբ Փաշինյանը ներքաղաքական սուբյեկտներից առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը, երբ առնվազն խորհրդարանական ընդդիմությունը մնացել է 2021-ի խոսույթի մակարդակին:
Եթե չենք ուզում 2026-ին կրկնվի 2021-ի դառը փորձը, ապա մեզ որակապես նոր ընդդիմություն է պետք:
Վերջին շաբաթներին ես ու «Դեմոկրատական այլընտրանքը», այլ հոգեհարազատ կուսակցությունների հետ, զբաղված ենք այդ գործով:
Թերևս, դրանով է պայմանավորված իմ հարաբերական «լռությունը» սոցիալական հարթակներում: