Կիրակի, Փետրվարի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փակված հակամարտությո՞ւն, թե՞ փակված դիվանագիտություն. Սուրեն Սուրենյանց

04/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնվեց «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Այն շնորհվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային համագործակցության և կայունության օրակարգը առաջ մղելու համար։

Հանդիսավոր արարողության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցողը երկար տարիներ անհավատալի էր թվում։ Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում «խաղաղություն», «Հայաստան» և «Ադրբեջան» բառերը միասին հնչելը կամ անհնար էր, կամ ընկալվում էր որպես անիրական բան։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ մրցանակի համատեղ ընդունումը վկայում է այն մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակ է, քանի որ հակառակ դեպքում երկու կողմերի համար անիմաստ կլիներ միասին ներկայանալ և ընդունել նման բարձր միջազգային գնահատական։

Առաջին հայացքից ստեղծվում է գրեթե իդեալական պատկեր։ Այն ձևավորում է խաղաղության ավարտվածության տպավորություն և մեծ գայթակղություն է առաջացնում հավատալու, որ տասնամյակներ շարունակվող հակամարտությունը մնացել է անցյալում։ Սակայն քաղաքական իրականությունը պահանջում է ոչ թե սիմվոլների, այլ փաստերի լեզվով խոսել։

Իսկ փաստերը այլ բան են ասում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ, Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ։ Այս երեք հանգամանքներից յուրաքանչյուրը առանձին վերցրած արդեն իսկ բավարար է կասկածի տակ դնելու «հակամարտության փակման» մասին պնդումները, իսկ միասին վերցրած՝ լիովին բացառում է նման եզրահանգումը։

Այս պայմաններում խաղաղության մասին հայտարարությունները ձեռք են բերում սիմվոլիկ բնույթ։ Ձևավորվում է խաղաղության պատրանք, որը քաղաքական հաղորդագրություն է՝ ուղղված հիմնականում Հայաստանի ներքին լսարանին։ Հատկապես նախընտրական փուլում նման նարատիվը կարող է ծառայել ապագայի վերաբերյալ արհեստական վստահության ձևավորմանը։

Միջազգային հարաբերություններում վաղաժամ և չհիմնավորված հայտարարությունները ունեն երկարաժամկետ հետևանքներ։ Երբ պետության ղեկավարը հայտարարում է, որ հակամարտությունն ավարտված է, նա փաստացի նվազեցնում է հետագա միջազգային միջնորդության, ճնշման և աջակցության հնարավորությունները։ Եթե հակամարտությունն արդեն «փակված» է հայտարարվում, ապա ի՞նչ հիմքով պետք է միջազգային հանրությունը արձագանքի ապագա ճգնաժամերին կամ նոր պահանջներին։ Միջազգային հանրությունը (հատկապես ԱՄՆ-ը, որը միջնորդել է) կարող է հղում անել հենց Փաշինյանի խոսքերին և ասել՝ «հարցը լուծված է, շնորհակալություն խաղաղության համար»:

Ահա այստեղ է առաջանում հիմնական հարցը․ արդյո՞ք խոսքը հակամարտության փակման մասին է, թե իրականում փակվում է Հայաստանի դիվանագիտական մանևրի դաշտը։ Ընտրություններից հետո, երբ Ադրբեջանը կարող է առաջ քաշել նոր պահանջներ կամ ուժեղացնել ճնշումը, Հայաստանը կարող է հայտնվել առավել խոցելի վիճակում։ Միջազգային գործընկերները շատ հեշտ կարող են հղում անել հենց Երևանի պաշտոնական հայտարարություններին՝ պնդելով, որ հարցը լուծված է, իսկ կողմերը՝ հաշտված։

Այսպիսով, խաղաղության մասին վաղաժամ հռչակումը ոչ միայն չի ամրապնդում Հայաստանի անվտանգությունը, այլ կարող է վերածվել քաղաքական ինքնասահմանափակման։ Խաղաղությունը չի կարող հաստատվել մրցանակով կամ հանդիսավոր ելույթով։ Այն կարող է լինել միայն այն դեպքում, երբ հիմքում ունի իրավական փաստաթուղթ, տարածքային հստակություն և հումանիտար լուծում։ Մինչ այդ «հակամարտության փակված էջի» մասին խոսքը մնում է վտանգավոր քաղաքական ինքնախաբեություն՝ հնարավոր ծանր հետևանքներով։

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ, պատմաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքի բնակչուհին դիմել է ոստիկաններին՝ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին

Հաջորդ գրառումը

Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև․ Բագրատ Սրբազան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս պրոցեսը կարող է կասեցվել մեկ տարբերակով՝ եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից․ Հակոբ Բադալյան

15/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ու նրա թիմը՝ օտարի դրածո և ծառա են. Արմեն Այվազյան

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռը կոչ է անում անհապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները

14/02/2026
Հրապարակախոսություն

Պետությունը, որը հարվածում է իր ազգային հիմնասյուներին, քայքայվում է ներսից՝ անկախ արտաքին սպառնալիքների առկայությունից. սուրենյանց

14/02/2026
Հաջորդ գրառումը

Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև․ Բագրատ Սրբազան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական