Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Տվյալ հատվածում պետք է կանոնակարգում իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա». Արա Ֆիդանյանը՝ Որոտանի ճանապարհի մասին

01/11/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ մինչև օրս չի եղել այնպիսի իրավիճակ, երբ ոստիկանության ծառայողներն առանց հիմքի տուգանեն որևէ քաղաքացու։ Հետևաբար՝ անհիմն են այն խոսակցությունները, որ եթե նոյեմբերի 1-ից  բաց տարածքներում քաղաքացիները պետք է պարտադիր դիմակ կրեն, ապա դառնալու են տուգանքի միջոց։

«Վստահեցնում եմ, որ նման դեպքեր չեն լինելու, ոստիկանությունը կատարելու է զուտ իրեն օրենքով վերապահված իրավունքները։ Նախորդ անգամ, երբ կար այս պահանջը, բավականին մեծ թվով վճարումներ է կատարվել, քանի որ, եթե տուգանված քաղաքացիները վճարում չկատարեն, նյութերն ուղարկվում են ԴԱՀԿ, հետևաբար՝ նրանք պետք է վճարեն։ Եղել են դեպքեր, երբ արձանագրությունը կա՛մ թերի է կազմված եղել, կա՛մ այնտեղ որոշակի մանրամասներ չեն նշվել, որոնք պետք է նշվեին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արա Ֆիդանյանը։

Ըստ նրա, Սյունիքի մազում ոստիկաններն իրականացնում են մի շարք գործառույթներ, մասնավորապես՝ Գորիս-Կապան ճանապարհին, ապահովում են մարդկանց անվտանգությունը, ուղեկցումներ են իրականացնում։

«Հատկապես հիմա, պայմանավորված եղանակային պայմաններով՝ աճում է այդ ուղեկցումների անհրաժեշտության թիվը։ Այո, ըստ էության ոչ միայն այդ հատվածում, այլև առհասարակ ունենք որոշակի խնդիր՝ կապված ոստիկանության թվաքանակի հետ, այդուհանդերձ այդ թվաքանակով կարողանում ենք ծառայություն իրականացնել և մինչ օրս խնդիրներ չենք ունեցել»,- հավելեց փոխոստիկանապետը։

Ինչ վերաբերում է քաղաքացիներից մեկի բարձրացրած ահազանգին, որ թշնամին Որոտանի հատվածում կանգնեցրել է իր մեքենան, հարվածել ու հայհոյել է իրեն, Արա Ֆիդանյանը նկատեց՝ ցավոք, նման տեղեկատվություն շրջանառվել է։

«Տվյալ հատվածում պետք է կանոնակարգում իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այսինքն՝ այն հատվածը, որը ոստիկանության գործառույթներից ու լիազորություններից դուրս է գտնվում, դա պետք է կանոնակարգվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Ճանապարհի այն հատվածը, որը չի դիտարկվում ՀՀ տարածքում, և եթե այնտեղ որոշակի դեպք է տեղի ունենում, պայմանավորվածություն կա, որ ճանապարհային պատահարների դեպքում ոստիկանությունն է զբաղվում։ Մենք այնտեղ մի շարք դեպքեր ունեցել ենք և մեր ոստիկանությունն այնտեղ իրականացրել է համապատասխան միջոցառումներ»,- ընդգծեց Ա. Ֆիդանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մխրճված գոտում հակառակորդը դեռ վրաններում է, ոչ մի բետոնաշինական աշխատանք չի իրականացվում, որովհետեւ մենք թույլ չենք տալիս. Հրամանատար

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ահաբեկիչներին աջակցությունից. Էրդողան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Միջազգային

Առաջաիկա օրերին հնարավոր է՝ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպեն

02/02/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ահաբեկիչներին աջակցությունից. Էրդողան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական