Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ Նշենք, որ այդ պաշտոնը զբաղեցրել է Վարագ Սիսեռյանը, որը սեփական դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Բագրատ Բադալյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար»,- ասված է փոխվարչապետի որոշման մեջ։
Բագրատ Բադալյանն ավելի վաղ զբաղեցրել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը։