Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի իրադարձություններով ապօրինի ձերբակալված 5 քաղաքացիների հետ, այդ թվում` քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի, ում հետ հանդիպել էի նաև մեկ օր առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Ապտիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իրականում նրանցից որևէ մեկի ձերբակալությունը իրավաչափ չէ և ինչպես մեր օրերում հաճախ է լինում, հանցագործներին մեկուսացնելու փոխարեն իրավապահները կենտրոնանում են քաղաքական հանձնարարությունների վրա:
Մեկ, երկու կամ տասնյակներով ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի և իրավիճակը մի օր պայթելու է»,- նշել է պատգամավորը: