Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղի ունեցածի առաջնային պատասխանատուն՝ ցանկացած նման իրավիճակում, երկրի քաղաքական ղեկավարությունն է.Տիգրան Աբրահամյան

18/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունը, ինչպես և սպասվում էր, երկրի քաղաքական իշխանությունը, օպերատիվ կերպով, դրեց ռազմական ղեկավարության, հրամանատարության, զինվորականների վրա:

Խնդիրն այն չէ, որ բարձրագույն զինվորական կազմը սրանում որևէ պատասխանատվություն չունի, սակայն հարցը նրանում է, որ տեղի ունեցածի առաջնային պատասխանատուն՝ ցանկացած նման իրավիճակում, երկրի քաղաքական ղեկավարությունն է:

Վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդականը հարցազրույց է տվել, որում մասնավորապես նշել է, թե «լարվածության վերացումից հետո, պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումները կպարզեն, թե ով է այս ամենի իրական պատասխանատուն, արդյո՞ք դրա համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ սխալներ և ըստ դրան որոշումներ կկայացվեն»:

Ստացվում է, որ հենց սկզբից, Փաշինյանի քաղաքական թիմն իր ղեկավարին և իրական մեղավորներին ազատում է պատասխանատվությունից և խնդիրը տեղափոխում է զինվորականների դաշտ:Ինձ չի հետաքրքրում, թե այս իրավիճակում ինչ է զգում ԳՇ պետը, պաշտպանության նախարարը, սակայն իմ համար կարևոր է, որպեսզի այն ինչ արել է երկրի քաղաքական ղեկավարությունը որևէ կերպով չբարդվի բարեխիղճ, պատվախնդիր և իր առօրյա ծառայությունը պատշաճ կերպով տանող զինվորականի, հրամանատարի վրա:

Առաջնագծի ծանր հատվածում զինվորականն է, այլ ոչ թե օրվա քաղաքական կոնյուկտուրայի բերումով «դեպքի վայրում» հայտնված, արագ լուսանկարվող, հարցազրույց տվող և իր հարմարավետ գրասենյակ շտապող պաշտոնյան: Այս օրերի ողջ ծանրությունը, դժվարությունը, ճնշումն ու պատասխանատվությունը կրկին զինվորականի ուսերին է, ով իր թիկունքում չի զգում պետության պաշտպանությունն ու սատարումը, իսկ վերջնարդյունքում իրադրության ողջ մեղավորությունը կրկին բարդվում է նրանց վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետք է պետական մակարդակով բացառվի սուտը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Հաջորդ գրառումը

Պաղեստինցիներն Էրդողանին դատապարտող ցույց են կազմակերպում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025
Նորություններ

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025
Նորություններ

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025
Նորություններ

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
Հաջորդ գրառումը

Պաղեստինցիներն Էրդողանին դատապարտող ցույց են կազմակերպում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Հոկտեմբերի 20-ին Գյումրիում ապօրինի ձերբակալված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական...

ԿարդալDetails

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

ՔՊ-ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական