Տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման գլխավոր գործոնը մեր զինված ուժերն են. Տիգրան Աբրահամյան

8

Պարտված ղեկավարը, որն այսօր ունի ընկածի կարգավիճակ, գնում է բանակցելու երկրների հետ, այս դեպքում Ադրբեջանի, Թուրքիայի հետ, մի ժամանակահատվածում, երբ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում էլ հաջողելու որևէ հնարավորություն չի ունենա։ Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ընդդիմադիր պատգամավորի արձանագրմամբ՝ այն կարգավիճակը, որն ունի ՀՀ գործող իշխանությունը, որևէ ձևով հնարավորություն չի տալու բանակցություններում հաջողության հասնալու:

Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման գլխավոր գործոնը մեր զինված ուժերն են. 

«Այս իշխանությունը փորձում է համոզել, որ զինված ուժերի վրա չարժե մեծ ներդրումներ դնել, բավական է բանակցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, խաղաղություն կնքել ու գնալ առաջ, բայց առանց անվտանգության համակարգ ունենալու՝ հնարավոր չէ դրան հասնել: Մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության, անվտանգության ապահովման գլխավոր գործոնը մեր զինված ուժերն են, որը տարիներ շարունակ ունեցել ենք»,-ասաց Աբրահամյանը:

Աղբյուր` Փաստինֆո