Տավուշի մարզի զվարճությունների այգին ու զիփլայնն առաջիկայում հասանելի կլինեն հանրությանը. ԱՆԻՖ

11

Ենոքավանում կառուցվող «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը և «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին միտված են գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանն ու տնտեսական նոր հնարավորությունների ստեղծմանը։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և «Ապագա Փրոջեքթս» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն շահագործման է հանձնվել հյուրանոցային նոր համալիրը, իսկ Յելլ Էքստրիմ Պարկի և Ապագա Ռեզորթի տարածքում շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։