Տավուշեցուն այսօր մտահոգում է հատկապես մի քանի գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները. ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը․
«Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Սեյրան Օհանյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի հետ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում էինք։
Հարգանքի տուրք մատուցեցինք 1991 թ․ մայիսի 6-ին զոհված ոստիկանների հիշատակին։
Այնուհետև այցելեցինք Զորական, Կողբ և Դեղձավան համայնքներ։
Դեղձավանի անջրդի հողակտորների և ոռոգելի ջրի խնդրի մասին բարձրաձայնել և պատկան մարմիններին դիմել եմ բազմիցս։
Երեկ մեկ անգամ ևս ուսումնասիրեցինք և արձանագրեցինք խնդիրը։
Զրուցեցինք նշված համայնքների բնակիչների հետ, լսեցինք նրանց խնդիրներն ու առաջարկները։
Տավուշեցուն այսօր մտահոգում են հատկապես մի քանի գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները։
Հարցի շուրջ մենք ևս հայտնեցինք մեր տեսակետը։
Այս և այլ հիմնահարցերի առավել մանրամասն կանդրադառնամ իմ առաջիկա հրապարակումներում»,-գրել է Դանիելյանը։