Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանում ձերբակալվել է տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեի դաժան սպանության մեջ կասկածվողը

19/09/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 19-ի առավոտյան Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա Բեկա Ջայանին՝ 37-ամյա տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեի սպանության կասկածանքով, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Աբրամիձեն սպանվել է իր տանը սեպտեմբերի 18-ին՝ մարմնի վրա դանակի բազմաթիվ վնասվածքներով։ Ըստ տեղեկությունների՝ ենթադրյալ մարդասպանը Աբրամիձեի ընկերն է եղել, և սպանությունը տեղի է ունեցել նրանց միջև վեճի հետևանքով։

Քննությամբ պարզվել է, որ այս տարվա սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի Դիդի Դիգոմի թաղամասում վիճաբանության ժամանակ մեղադրյալը սեփական տանը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել 1987 թվականին ծնված Կ.Ա.-ին և դեպքի վայրից դիմել փախուստի։ Կ.Ա.-ն ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

«Մտավարի» հեռուստաալիքի հրապարակած տեսահսկման կադրերում երևում է, որ կասկածյալը` 26-ամյա Բեկա Ջաիանին, սկզբում սպասում է վերելակին այն շենքում, որտեղ ապրում էր Կեսարիա Աբրամիձեն:

Տեսանյութի վերջում, մոտավորապես 15 րոպե անց, երևում է, որ նա արագ վազում է աստիճաններով։ Իրավապահների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը կատարած հանցագործությունից կարճ ժամանակ անց ձերբակալվել է։ Հանցագործության համար օգտագործված զենքը՝ դանակը, որպես ապացույց առգրավվել է, ասվում է ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» խտրական և հոմոֆոբ օրենք, որն ըստ էության ուղղված է ԼԳԲՏ համայնքին:

Օրինագծին հավանություն է տվել 84 պատգամավոր։ Խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը, քանի որ ամբողջ ծավալով բոյկոտում է նիստերը, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն ընդունել է «օտարերկրյա գործակալների» օրենքը։ Փոփոխությունները ավելի վատթարացրին տրանսգենդերների իրավունքները Վրաստանում՝ սահմանափակելով բժշկական ծառայությունների հասանելիությունը, գենդերային անցման գործընթացը և անձը հաստատող պաշտոնական փաստաթղթերում գենդերային ինքնությունը ներառելու հնարավորությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շվեյցարիայի խորհրդարանի 16 պատգամավորներ գրավոր հարցադիմում է ուղղել գործադիրին՝ արցախահայերի վերադարձի վերաբերյալ

Հաջորդ գրառումը

Հանրային ռադիոյի տնօրեն Քոլոյանը Բաքվի ու Անկարայի ժամացույցները պատից չի հեռացնի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Նորություններ

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ

02/12/2025
Նորություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին կփոխարինեն

02/12/2025
Նորություններ

Այսօր Բաքվի դատարանում շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը

02/12/2025
Հաջորդ գրառումը

Հանրային ռադիոյի տնօրեն Քոլոյանը Բաքվի ու Անկարայի ժամացույցները պատից չի հեռացնի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական