ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է:
Նա հանդիպել է Ծղուկ համայնքի բնակիչների հետ:
Աշխատանքային այցի շրջանակում քննարկվել են գյուղի հողերի հետ կապված խնդիրները: Համայնքի բնակիչները վարչապետին տեղեկացրել են, որ հողատարածքները քիչ են ու բնակավայրից հեռու:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: