Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Վարչապետը Օնիկ Գասպարյանի ու Ջալալ Հարությունյանի աշխատո՞ղն է եղել, մոդերատո՞ր էր, թե ի՞նչ էր՝ սա ուղղակի զավեշտ է». Ռոբերտ Քոչարյան

24/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է աջակիցների հետ, որի ընթացքում պատասխանել է նրանց բարձրացրած հարցերին։ Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սպասելիքներին՝ Ռոբերտ Քոչարյաննն ասել է, որ ընտրությունը լինելու է երկու շատ պարզ բևեռների միջև։

«Մենք ի՞նչ ենք ուզում, մենք ուզում ենք պարտված, ստորացված, անարժանապատիվ ապագա՞, նաև թշվառ  ապագա, քանի որ տնտեսությունը բավականին ծանր վիճակում է, թե՞ մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն ու բարեկեցիկ կյանք։ Ցավոք, սևի ու սպիտակի է նորից վերածվելու, կոնտրաստի իմաստով եմ ասում, այլ ոչ թե այն իմաստով, որը միշտ այս իշխանությունն էր օգտագործում։ Այս երկու մոտեցումների միջև է լինելու տարբերությունը։ Հիմա եթե մարդիկ ուզում են թշվառ ապագա, անարժանապատիվ կյանք… մենք իրենց առաջարկելու ենք լրիվ այլ հնարավորություն»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Թե որոնք են լինելու ՀՀ երկրորդ նախագահի առաջնահերթ անելիքներն ընտրվելուց հետո, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ անելիքները շատ են։

«Տնտեսական վիճակը՝ նույնիսկ չեմ ուզում այդպես խորը բաներ ասել տնտեսությունից՝ ձեզ բոլորիդ դեպրեսիայի չենթարկելու համար, որովհետև վիճակը սա է։ 5 հազար զոհ պատերազմից, մոտ 5 հազար զոհ այս համաճարակից, անցած տարի մենք ռեկորդային թվով զոհեր ենք ունեցել ավտովթարներից, այս իշխանությունն ուղղակի մահ է բերել, մահ է բերում ամեն քայլափոխի։ Դե, ասում ենք՝ մենք ինչ անենք, պարզվում է՝ պատերազմի ժամանակ մոդերատոր են, կորոնավիրուսի ժամանակ ասում են՝ հո մենք բժի՞շկ չենք, բժիշկը պանդեմիայի դեմ չի պայքարում, դրա դեմ պետությունն է պայքարում։ Պատերազմը ոչ միայն բանակը, այլև պետությունն է վարում՝ իր ողջ ռեսուրսներով։ Հիմա վաղը ասելու է՝ ավտովթարներից այդքան մահ է եղել, հո ես գայի պետը չե՞մ կամ «գայիշնիկ» չե՞մ։ Հիմա վարչապետը գերագույն գլխավոր հրամանատարն է, ամեն դեպքում պատերազմի ժամանակ կեցվածքն այդպիսին էր, ինքը Օնիկ Գասպարյանի ու Ջալալ Հարությունյանի աշխատո՞ղն է եղել, մոդերատո՞ր էր, թե՞ ինչ էր, չեմ հասկանում՝ սա ուղղակի զավեշտ է»,- հավելել է Ռ. Քոչարյանը։

Շարունակելով միտքը, Երկրորդ նախագահն ասել է, որ պաշտոնյան, որը պատասխանատու է երկիրը ղեկավարելու համար, ասում է, թե ինքն ո՞վ է, մոդերատոր է։

«Երբ Տավուշում մեկ դիրք էին գրավել, պարզվում է, որ նա կոորդինացնում էր մարտական գործողությունները, հիմա այս պատերազմի ժամանակ պարզվում է, որ ինքն ընդամենը մոդերատոր է, այդպես է լինելու բոլոր հարցերում։ Պատասխանատվությունից փախնող իշխանությունը պետք է օր առաջ զրկվի այդ իշխանությունից։ Այդ իշխանությունն ասում է՝ ժողովուրդ ջան ես ձեզ սիրում եմ, և այլն, բայց ինձ հետ հույսեր մի կապեք»,- ընդգծել է նա։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրենց տարիներ շարունակ ստեղծած ստի փուչիկը վաղուց պայթել է․ Լևոն Քոչարյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանի հրաժարականի ժամանակացույցը. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի հրաժարականի ժամանակացույցը. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական