Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարկարյանը գրում է. «Խոր հիասթափություն մատուցեմ անհամբեր դօկ-ի քֆուրներին սպասողներին ու նրա վերադարձի կապակցությամբ ժամանակից շուտ իրար շնորհավորողներին :
Հակառակ այն բանին, որ փորձում են որոշակի նպատակներով (դրանց մասին արդեն խոսել եմ) ձեզ ներկայացնել դօկ անունով հայտնի հայհոյախոս վարդան ղուկասյանի հաջորդ դատալսումը նշանակված է ապրիլի 25-ին առավոտյան ժամը 8-ին: Իսկ մինչ այդ նա շարունակելու է մնալ կալանքի տակ: Այնպես որ առնվազն դեռ մեկ ամիս ու մեկ շաբաթ էլ պիտի անցկացնեք առանց դոկ-ի ու նրա քֆուրների:
Ի դեպ, տեղեկությունը վերցված է ԱՄՆ բաց աղբյուրներից և հիմնված է ԴՕԿ կուսակցության կողմից հայտարարված գործի համարի վրա»: