Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վատ բեմադրված շոու՝ ցնցուղի, օրինականացված թալանի ու «անաչառ» գերագույնի մասնակցությամբ

10/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

71.920 հազար դրամ արժե այն ցնցուղը, որը Արագածի դպրոցի մարզադահլիճի լոգարանից Փաշինյանը հանեց ու տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը, թե՝ ճշտեք սրա շուկայական գինը։

Անդրեասյանն էլ արդեն մի շաբաթ է լրատվամիջոցներին պատասխանում է, թե ցնցուղի գինը ճշտելն իր գործառույթը չէ։

Ինչո՞ւ շրջայցի պահին, բացի վերանորոգման աշխատանքը ստուգելուց, Փաշինյանի մտքով անցավ ստուգել նաև ցնցուղի գինը։

Լավ սցենարով, բայց վատ բեմադրված ներկայացումից պարզ երևում էր, որ նա նախօրոք տեղյակ է եղել, որ էժան ապրանքը պետության վրա թանկով են հաշվել ու «սաղացրել»։

Տեսախցիկի առաջ նա մատնեց, որ նախապես է տեղյակ «թալանին» ու առիթից օգտվելով՝ ցույց տվեց, թե իբր ինքը պայքարում է այդ «թալանի» դեմ ու չի խնայում անգամ յուրայիններին՝ նրանց աշխատանքից ազատելով։

Շինմատերիալի գներին վերաբերող այս ցանկից պարզ երևում է, որ հենց ցնցուղի գինն է աստղաբաշխական, ու շինաշխատանքը ստուգելիս Փաշինյանը հենց ցնցուղի վրա էլ կանգնեց ու դրա շուկայական գնով հետաքրքրվեց։

Շոուի մասնագետը սկսել է սայթաքել ու ինքն իրեն կրկնել։ Արդեն համոզիչ չի ու անհետաքրքիր է խաղում։

Վարչապետին հիշեցնենք, որ տարիներ շարունակ այդպես էլ չբացահայտվեց, թե Շիրակի պետական համալսարանի դահլիճը վերանորոգելու վրա ինչպե՞ս է 100 միլիոն ծախսվել․ աղմկարահարույց գործը ծածկադմփոց արվեց ու մինչ օրս չբացահայտվեց։

Թող վարչապետը մի օր էլ ԵՊՀ մտնի, որտեղ շարունակվում են   շինարարական ու վերանորոգման աշխատանքները։ Թող հետաքրքրվի՝  որակյալ մանրահատակը քանդելու և լամինատով փոխարինելու իմաստն ու նպատակը ո՞րն էր։

2018-ին ՀՀ ԶՈՒ նախկինում հաստատված գնումների պլանը փոխելով ու 120 միլիոն դոլարի ՍՈՒ-30 առանց հրթիռների «ծիտիկներ» գնելով՝ այդ 120 միլիոն դոլարը չի՞ մսխվել։  Այդ ՍՈՒ-երից ոչ մեկը 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական թռիչք չի կատարել։ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն է հայտարարել, որ ՍՈՒ-30-ի հրթիռները գնել հնարավոր չէր, քանի որ Ռուսաստանը դրանք  չէր կարող վաճառել 3-րդ պետություններին, այդ թվում՝ Հայաստանին։ Այդ դեպքում Փաշինյանն անհրթիռ «ծիտիկներն» ինչո՞ւ գնեց, որ նստի դրանց վրա, նկարվի ու փիարվի՞։

Ցնցուղի գինը ճշտելուց ու «թալանված» զգալուց առաջ ո՞վ է 120 միլիոն դոլարը քամուն տալու  պատասխանը տալու։

2020 թվականին 3400 դրամ գույքահարկով հաղակտորի համար 2024-ին պետք է 75 000 դրամ գույքահարկ վճարվի, իսկ 2026-ին նույն հողակտորի գույքահարկը դառնալու է 150 հազար դրամ։

Սա թալան չի, բա ի՞նչ է։

Վարչապետ դառնալուց հետո, ըստ մամուլում հրապարակված տեղեկության, միայն Փաշինյանի համար ձեռք է բերվել 2 S կլասի «Մերսեդես» և 2 «Լեքսուս»․ դրանք զրահապատվել են, ու յուրաքանչյուրի արժեքը դարձել է կես միլիոն դոլար, այսինքն՝ միայն նրան ծառայող մեքենաներն արժեն 2 միլիոն դոլար։ Պետական պահպանության մեքենաների քանակն ու գինն էլ չենք հաշվում։

Մամուլը հայտնում է, որ Աննա Հակոբյանի համար գնվել է 150 հազար դոլար արժողությամբ նոր «Լեքսուս»։ Կառավարական ամառոնցը, որտեղ ապրում է  Փաշինյանը, վերանորոգվել է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ծախսվել է 2 միլիոն դոլար։

Երկար կարելի է գրել  պադավատապետության ծախսերի ու մսխումների մասին։

Բայց գերագույնին զայրացրել է իր իսկ նշանակած կադրերի «թալանը», երբ շուկայում առավելագույնը 2-3000 դրամանով վաճառվող ցնցուղը «գնվել է» 71. 920 հազար դրամով։

Վայ-վայ-վա՜յ… ինչպիսի՜ անբարեխղճություն։

Մի ամբողջ Ֆինանսների նախարարություն 10 տարում չի կարող հաշվել, թե քանի միլիարդ դոլարի նյութական արժեք ենք թողել Արցախում։

«Տիկին Անդրեասյան, էս ցնցուղի շուկայական գինը մի հատ ճշտեք, ասեք էլի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բլինքենն ու Աբասը հանդիպել են

Հաջորդ գրառումը

«Գոյ» թատրոնի դերասանները հրաժարվում են աշխատել Սունդուկյան թատրոնում

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ և փոխըմբռնման հուշագիր կնքել. պակիստանյան աղբյուր

17/04/2026
Միջազգային

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում՝ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Գոյ» թատրոնի դերասանները հրաժարվում են աշխատել Սունդուկյան թատրոնում

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական