Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան

10/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստինֆո» լրատվականը զրուցել է Ազատության հրապարակում ավելի քան 20 օր նստացույց հայտարարած «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի ղեկավար Սերոբ Գասպարյանի հետ։

 – Պարոն Գասպարյան, ուզում եմ շնորհավորել ձեզ օրվա խորհրդի՝ Հաղթանակի տոնի առիթով, որովհետև այն հաղթանակները, որոնք մենք ունեցել ենք՝ նաև ձեր և ձեր լուսահոգի եղբոր շնորհիվ է եղել…

-Կարծում եմ, այսօր ավելի տեղին կլիներ ցավակցել մեզ…

-Հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք, պարոն Գասպարյան, այնուամենայնիվ, չեմ ցավակցում, որովհետև խոսում եմ  մեկի հետ, ով չի դադարում պայքարը՝ հետ բերելու կորցրածը։ Եթե այլ մեկի հետ զրուցեի, գուցե և ցավակցեի…

-Գիտե՞ք, եռատոնը մեզ համար ամենաուրախ տոներից մեկն է եղել միշտ՝ Շուշիի ազատագրումից ի վեր, բայց սպանեցին մեր մեջ եռատոնը, սպանեցին մեր լավագույն տղերքին, նրանց հետ էլ՝ մատաղ սերնդին, հազարներով սպանեցին…Իրականում, սա չի արվել մի ժամում, մի օրում կամ մի տարում։ Սա արվել է երկար ու ձիգ 30 տարիների ընթացքում։ Մարդկանց միջից հանեցին Քրիստոնեությունն ու հայրենասիրությունը, փոխարենը՝ ներարկեցին նյութապաշտություն։ Ես միշտ ասել եմ՝ մենք զրկված ենք եղել պետությունից, բայց եկեղեցին հարյուրամյակներով պահել է մեր ինքնությունը։ 30 տարիների ընթացքում մարդկանց մեջ սպանեցին, անգամ, հավատն առ Աստված և նոր կուռքեր շինելով, այսօր, հենց հիմա հրապարակներում կուռքեր են պաշտում նորից։ Ինչ – որ փրկիչներ են փնտրում, չես հասկանում՝ ինչո՞վ են զբաղված, այն պարագայում, երբ մեր երկիրն ու, առհասարակ,  հայի գոյությունն է վտանգված։ Հայ ազգի և քրիստոնյաների համար մեկ փրկիչ կա՝ Հիսուս Քրիստոսը, մնացածը գործիքներ են։

-Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, գործիքներ մեզ, նույնպես, պետք են՝ ստեղծված իրավիճակից ինչ – որ կերպ դուրս գալու համար։ Չեմ վիճարկում, սակայն, որ դրանք անպայման  պետք է լինեն հենց հրապարակներից։

– Գործիքներ, մեզ, իհարկե, պետք են, բայց ոչ նրանք, ովքեր եղել են այս արհավիրքի անմիջական մեղավորները, ինչպես նաև՝ այս դիվական ուժերի ներմուծման համար, ովքեր այսօր իրենք իրենց ղեկավար են կարգել մեր գլխին ու կործանման են տանում մեր երկիրը։

– Լավատեսության ոչ մի նշույլ չե՞ք տեսնում, պարոն Գասպարյան, որ կարող է նաև փրկություն լինել մեզ համար։

– Ես առաջինը եկա Ազատության հրապարակ և հիմա սպասում եմ, թե երբ բեմից կիջնեն Թատերական ինստիտուտ ավարտած, այսպես կոչված,  քաղաքական գործիչները, որից հետո, մենք կսկսենք մեր քայլը և կավարտենք այն հաջողությամբ։

– Ո՞ւնեք հատուկ կոչ կամ ասելիք այսօրվա համար, պարոն Գասպարյան։

-Այո, ունեմ ասելիք՝ բոլոր գիտակից մարդիկ, ովքեր ատում են նախկիններին և ներկաներին, թող պատրաստ լինեն ազգի իրական հավաքին, իրական պայքարին ու հաղթանակին։ Շուտով այս թատերաբեմը կավարտվի։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Նիկոլական ռեժիմը խուճապի մեջ է». Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Կոլոտ Հովոն խուլիգան է անվանել Դադիվանքի վանահորը

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025
Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Հաջորդ գրառումը

Կոլոտ Հովոն խուլիգան է անվանել Դադիվանքի վանահորը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական