Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած անձի վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան

16/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դատախազը 2025 թվականի հունիսի 5-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում դատախազը 2024 թվականի օգոստոսի 6-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

Քրեական վարույթով հիմնավորվել ու հաստատվել է, որ Ա.Ա.-ն Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի և նրա կողմից վստահված անձ Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ կատարել է փողերի լվացում՝ ձեռք է բերել, օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք:

Մասնավորապես՝ Մ.Մ.-ն, 2013 թվականի մարտի 9-ից մինչև 2018 թվականը զբաղեցնելով Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, 2014 թվականից մինչև 2018 թվականը՝ Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում Հայաստանի դեսպանի, 2017-2018 թվականներին՝ Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը, 2013 թվականի ընթացքում օգտագործելով դեսպանի պաշտոնի հեղինակությունը, ՀՀ իշխանությունների հետ ունեցած կապերը, ինչպես անձամբ, այնպես էլ իր կողմից վստահված անձ Լ.Ա.-ի միջոցով բանակցություններ է վարել Ա.Ա.-ի հետ, Ա.Ա.-ի միջոցով՝ «Ն.Կ. Ռոսնեֆտ» ընկերության  (այսուհետ՝ Ընկերություն) իրավասու անձանց հետ՝ Ընկերության՝ հայկական շուկա մուտքն առանց խոչընդոտների ապահովելու, ընկերության կողմից մատակարարվելիք նավթամթերքի իրացման ծավալներն ապահովելու և շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելու վերաբերյալ (մանրամասները՝ այստեղ):

Մ.Մ.-ն, շահադիտական նպատակներով օգտագործելով իր պաշտոններից բխող ազդեցությունը, ՀՀ նախագահի ընտանիքի անդամ լինելու գործոնն ու դրանով պայմանավորված ազդեցությունը, վերոնշյալ գործընթացն ապահովելու նպատակով, նույն անձանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Ընկերության մուտքը հայկական շուկա ապահովելու դեպքում ձեռք բերել դրա 22% բաժնեմասը: Ստանալով համաձայնություն՝ Մ.Մ.-ն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ.Ս.-ի, ինչպես նաև ՀՀ նավթամթերքի շուկայում գործունեություն իրականացնող համապատասխան կազմակերպությունների միջոցով նպաստել է Հայաստանի Հանրապետությունում ընկերության հիմնադրմանը:

Ինչպես Ընկերության, այնպես էլ ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվել է «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունը: Այնուհետև, պայմանավորվածության շրջանակներում Լ.Ա.-ն Շոտլանդիայում հիմնադրել է OIL TECHNO LP ընկերությունը, որի 66% բաժնեմասը փաստացի պատկանել են Մ.Մ.-ին, իսկ 34%-ը՝ Ա.Ա.-ին:

OIL TECHNO LP ընկերությունը դարձել է Լյուքսեմբուրգում հաշվառված «Ռոսնեֆտ տեխնո Էս Էյ» կազմակերպության («Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնետեր) 33% բաժնետերը, ինչի արդյունքում Մ.Մ.-ին փաստացի պատկանել է «Ռոսնեֆտ տեխնո Էս Էյ» կազմակերպության՝ առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ 22% բաժնեմասը, իսկ Ա.Ա.-ին՝ 11% բաժնեմասը: Նշված գործընթացն ավարտին հասցնելուց հետո Մ.Մ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ իր կողմից վստահված անձ Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ընկերության կառավարմանը:

2016 թվականի մարտի 11-ին «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունը բաշխել է շահաբաժին, որը հայկական կողմի համար կազմել է 4 միլիոն 455 հազար ԱՄՆ դոլար: Այդ կապակցությամբ Մ.Մ.-ն, Լ.Ա.-ի և Ա.Ա.-ի հետ նախապես ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում, 2016 թվականի մարտի 11-ին Լ.Ա.-ի միջոցով «Ռոսնեֆտ Արմենիա» ՓԲ ընկերությունից ստացել է 1 միլիարդ 419 միլիոն 883 հազար դրամին համարժեք 2 միլիոն 894 հազար ԱՄՆ դոլար շահաբաժին, իսկ Ա.Ա.-ն՝ 1 միլիոն 561 հազար ԱՄՆ դոլար շահաբաժին։

Այնուհետև, Լ.Ա.-ի և Ա.Ա.-ի միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին կնքվել է պայմանագիր, իսկ 2018 թվականի փետրվարի 2-ին՝ համաձայնագիր, որոնց հիման վրա 2 միլիարդ 411 միլիոն 550 հազար դրամին համարժեք 5 միլիոն ԱՄՆ դոլարով Ա.Ա.-ն ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ Լ.Ա.-ի անվամբ գրանցված, սակայն Մ.Մ.-ին փաստացի պատկանող՝ OIL TECHNO LP ընկերության 66 տոկոս բաժնեմասը՝ արդյունքում դառնալով OIL TECHNO LP կազմակերպության 100% բաժնետեր:

Մ.Մ.-ն, գիտակցելով նշված գործարքներից 2 միլիոն 894 հազար և 5 միլիոն ԱՄՆ դոլար գումարների՝ հանցավոր գործունեության արդյունքում ստացված լինելը, վերջնարդյունքում Լ.Ա.-ի միջոցով 2016 թվականի մարտի 11-ին, 2017 թվականի դեկտեմբերի 27-ին և 2018 թվականի փետրվարին մաս-մաս ստացել է նշված գումարները:

Ա.Ա.-ն, տիրապետելով արդեն իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ OIL TECHNO LP կազմակերպության 100% բաժնեմասերը, գիտակցելով դրանց՝ հանցավոր ճանապարհով ստացված լինելու մասին, հանդիսանալով դրանց միջոցով հայկական շուկա մուտք գործած ընկերության արդեն 33% բաժնետեր, 2019 թվականի դեկտեմբերի 27-ին 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլարով OIL TECHNO LP կազմակերպության 100% բաժնեմասերը վաճառել է այլ կազմակերպության և 2020 թվականի հունվարի 31-ին ամբողջությամբ ստացել 3 միլիարդ 457 միլիոն 406 հազար դրամին համարժեք 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլար: Այնուհետև, նշված գումարը նախ փոխանցվել է OIL TECHNO LP կազմակերպության՝ բանկերից մեկում գործող հաշվին, որից 1 միլիոն ԱՄՆ դոլարը՝ «Օյլ Տեխնո» ՓԲ ընկերության հաշվին՝ այն ձևակերպելով որպես փոխառություն՝ վերջնարդյունքում օժանդակելով, որպեսզի Մ.Մ.-ն և Լ.Ա.-ն խուսափեն քրեական պատասխանատվությունից:

Այսպիսով, Ա.Ա.-ն, Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է փողերի լվացում՝ փոխանցել է, ձեռք բերել, օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր 3 միլիարդ 457 միլիոն 406 հազար դրամին համարժեք 7 միլիոն 224 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույք:

Դատախազը 2025 թվականի հունիսի 5-ին հաստատել է Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լրագրողին հարվածող ոստիկանն ազատվել է ծառայությունից. ՆԳՆ

Հաջորդ գրառումը

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելի հարձակումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

17/06/2025
Նորություններ

Որ տգետ ես՝ փաստ է, բայց, որ հիմար չես՝ դա հաստատ … Ալեն Ղևոնդյան

17/06/2025
Նորություններ

Մեկ բառով` ազգի թշնամի. Հովնան սրբազան

17/06/2025
Նորություններ

ՀՀԿ -ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

17/06/2025
Հաջորդ գրառումը

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելի հարձակումը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

17/06/2025

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար...

ԿարդալDetails

Որ տգետ ես՝ փաստ է, բայց, որ հիմար չես՝ դա հաստատ … Ալեն Ղևոնդյան

17/06/2025

Մեկ բառով` ազգի թշնամի. Հովնան սրբազան

17/06/2025

ՀՀԿ -ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

17/06/2025

Սպահանում իրանական ոստիկանությունը իսրայելական ԱԹՍ-ների ու պայթուցիկների արտադրամաս է հայտնաբերել

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական