Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սորոսական կազմակերպությունները հայտարարություն են տարածել

30/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ, խիստ մտահոգված Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ, այսօր հանդես են եկել հայտարարություն-կոչով, որը ներկայացնում ենք ստորև․

Մենք, քաղաքացիական հասարակության ներքոնշյալ ներկայացուցիչներս,  խիստ մտահոգված ենք  Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ, որոնք աճի միտում ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր շրջանակների խնդրահարույց և վտանգավոր ելույթները թունավորում են հանրային դաշտը՝ երկրորդ պլան մղելով պետական և հասարակական նշանակություն ունեցող առաջնային խնդիրների քննարկումը։

Քաղաքական հակառակորդների և նրանց աջակիցների նկատմամբ վիրավորական պիտակների և հայհոյանքների կիրառումը, դավադրապաշտական տեսությունների, կեղծիքի և ապատեղեկատվության տարածումը,  վախի և փոխադարձ ատելության մթնոլորտի սերմանումը ուղղակիորեն անհամատեղելի են ժողովրդավարության և արդար ընտրությունների անցկացման սկզբունքներին։ Հանրային հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը հոգնել է քաղաքական շրջանակների նման անպատասխանատու պահվածքից և ակնկալում է բովանդակային և կոնկրետ քայլեր ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։

Քաղաքացիներն արժանի են բազմակարծության և կարծիքի հարգանքի հիման վրա քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավ ունենալ, որը նրանց հնարավորություն կտա  ընտրություն կատարել՝ ճշգրիտ պատկերացում ունենալով համակարգային ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից ստեղծված առաջարկվող լուծումների և նրանց կարողությունների մասին։

 Հորդորում ենք իշխանական և ընդդիմադիր քաղաքական շրջանակներին զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքների արժեքները խեղաթյուրող վարքագծից և գործելակերպից, գործադրել անհրաժեշտ քաղաքական կամք և ջանքեր ազատ և արդար ընտրությունների իրականացման համար,  լեգիտիմ իշխանություն ձևավորելու և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ կարևոր քայլ կատարելու համար։

 Հայտարարությունը բաց է միանալու համար։

 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Հանրային լրագրության ակումբ 

«Սինեմարթ» Երիտասարդական ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Կանանց իրավունքների տուն 

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ

«Ազդեցիկ քաղաքացի» ՀԿ

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ

Սպիտակի  ՛՛ՇՈՂԵՐ՛՛ Կենտրոն

Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների իրավապաշտպան ՀԿ

«Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

Ծանուցում. Այս կազմակերպությունները հիմնականում սնվում են ամերիկացի միլիարդատեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտերիմ Ջորջ Սորոսի հիմնադրամից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմից անցել է ավելի քան 6 ամիս, բայց Հայաստանի իշխանությունը գաղտնի է պահում զոհերի թիվը

Հաջորդ գրառումը

AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումից հետո Գերմանիայում հայտնաբերվել է թրոմբոզի ավելի քան 30 դեպք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025
Նորություններ

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025
Հաջորդ գրառումը

AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումից հետո Գերմանիայում հայտնաբերվել է թրոմբոզի ավելի քան 30 դեպք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

2023թ-ին 147-րդ մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն մինչ այժմ այն չի գործում։ Ավելի զավեշտալին այն է, որ այդ չգործող...

ԿարդալDetails

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական