Սկսած 2021թ. նոյեմբերից՝ Արցախում  շուրջ 377 ընտանիք ապահովվել է բնակարանով  

7

Սկսած 2021թվականի  նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից շուրջ 377 նորակառույց բնակարաններ և բնակելի տներ են տրամադրվել զոհված անձանց ընտանիքներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, 5 և ավելի զավակներ ունեցող անձանց ընտանիքներին, տեղահանված անձանց ընտանքներին, փախստականների ընտանիքներին, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ծնողազուրկ անձանց ընտանիքներին։

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  տեղեկացրել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից՝ մանրամասնելով, որ բնակարաններից 312-ը տրամադրվել է  Ստեփանակերտում, 48-ը՝ Ասկերանի, իսկ 17-ը՝ Մարտունու շրջանում: