Սիրիական բանակը կպայքարի թուրքական բանակի դեմ

20

Այնտեղ, որտեղ ռազմական օբյեկտներն ու պայմանները թույլ են տալիս, սիրիական բանակը ուղղակիորեն կպայքարի թուրքական բանակի դեմ՝ թուրքական հարձակումը կանխելու համար. հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:
«Երկուսուկես տարի առաջ ուղիղ առճակատում եղավ սիրիական և թուրքական բանակների միջև, և սիրիական բանակը կարողացավ թիրախավորել մեր տարածք ներխուժած թուրքական ստորաբաժանումների մի մասին»,- ասել է նա։
Վերլուծաբանները կանխատեսում են, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ է սկսվում։
2011 թվականից ի վեր առաջին անգամ սիրիական զորքերը քրդերի հետ միասին սկսելու են պայքարը Թուրքիայի դեմ։ Անկարան լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում։
Սիրիայի թիկունքում կանգնած է Իրանը, ինչը մեծացնում է հիբրիդային պատերազմի մասշտաբները։
Ասադն էլ հայտարարել է,որ իրենք կկռվեն Թուրքիայի դեմ հնարավոր բոլոր ձևերով ու տեղերում:
Հնարավոր է, որ այս ամենին միանա նաև Իսրայելը ՝ Իրանի վաղեմի թշնամին և Թուրքիայի բարեկամը: