Սիսիանի քաղաքապետը չի դիմավորել Փաշինյանին. նա եղել է վերջինիս հրաժարականը պահանջող ժողովրդի կողքին«Ի՞նչ դիմավորելու մասին է խոսքը, երբ վարչապետը գալիս է Սիսիան ու քաղաքապետը տեղում չէ, սա ինչի՞ մասին է խոսում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ֆեյսբուքյան վերջին գրառմանը, որտեղ վերջինս համոզմունք է հայտնում, թե Գորիս, Կապան Մեղրի քաղաքներում իր մուտքն արգելել են, որպեսզի մարդիկ չտեսնեն, որ այնտեղ ապրող բնակիչներն իրեն ընդունում են այնպես, ինչպես ընդունեցին Սիսիանում։
Հարցին՝ որտե՞ղ է եղել Սիսիանի քաղաքապետը՝ Փաշինյանի Սիսիան կատարած այցի ընթացքում, Արթուր Սարգսյանը պատասխանել է՝ Տաթև տանող ճանապարհին, որտեղ հարյուրավոր սյունեցիների հետ փակել են դեպի Սյունիք բերող ճանապարհը, որպեսզի հողատու վարչապետը չմտնի մարզ: