Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, բացատրելով ԱՄՆ-ի ճնշումների և մաքսիմալիստական պահանջների դեմ Իրանի ժողովրդի առնվազն 70-ամյա պայքարի հիմնական պատճառները, ընդգծել է. – «Այս հաղթական ճանապարհին Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ն միանշանակ կտրուկ պատասխան կտան Իրանի ժողովրդի դեմ ցանկացած գործողության»։
Հատված մեծարգո առաջնորդի ելույթից – Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին իրանցի հազարավոր ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իմպերիալիզմին դիմակայելու եղանակի մասին ուսանողներից մեկի առաջարկին, ասել է․- «Բոլորը պետք է իմանան, որ այս պայքարում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ ռազմական, սպառազինական և քաղաքական գործողությունները՝ Իրանի ժողովրդի նախապատրաստման համար, և երկրի իշխանությունները ներկայումս զբաղված են նման աշխատանքով»։
Նա Իրանի ժողովրդի պայքարն ընդդեմ իմպերիալիզմի համարելով մշտական ու շարունակական խնդիր ժողովրդի կյանքում հավելել է. -«Համաշխարհային իմպերիալիզմին և ներկայիս աշխարհակարգը իշխող հանցավոր համակարգին դիմակայելու գործում Իրանի ժողովրդի և իշխանությունների ընդհանուր շարժումը տրամաբանական և կրոնի, շարիաթի ու էթիկայի և միջազգային իրավունքի համաձայն շարժում է, և ժողովուրդն ու իշխանությունները բոլորովին չեն վարանի ու չեն թերանա այս հարցում»։
Հեղափոխության առաջնորդը իմպերիալիզմի դեմ շարժման հաջողության և առաջընթացի ևս մեկ նշան է անվանել Արևմուտքի մշակույթի և քաղաքակրթության ու ԱՄՆ-ի գործողությունների դեմ ամերիկացի ուսանողների մեծ թվով գիտական միությունների տարածած հայտարարությունը և նրանց կողմից ճնշված երկրների ու ժողովուրդների պաշտպանությունը, հավելել է. «Այս պայքարն օրեցօր ավելի է սրվելու, և Իրանի ժողովուրդն ու ճնշված ժողովուրդներն ու դիմադրության ճակատը անպայման առաջադիմելու են»։
Նշելով,որ Սիոնիստական ռեժիմի սարսափելի հանցագործությունները Գազայում և 50,000 մարդկանց սպանությունը, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, և ներկայիս Լիբանանում իրականացվող ողբերգությունները, որոնք բոլորն էլ իրականացվում են ԱՄՆ-ի լկտի և բացահայտ ռազմական ու քաղաքական աջակցությամբ ու մասնակցությամբ, խայտառակել են մարդու իրավունքների մասին նրանց պնդումները, Այաթոլլահ Խամենեին ասել է․-«Այսօր աշխարհը հասկացել է, որ մարդու իրավունքների հանցագործ հավակնորդները, ովքեր Նասրալլահի, Հանիեի և Սոլեյմանիի նման մեծերին ահաբեկիչներ են անվանում, իրենք ահաբեկչական և հանցավոր բանդաներ են»։
Չնայած գաղութատիրական համակարգի լրատվական կառույցների լայնածավալ ջանքերին, աշխարհի հասարակական կարծիքի մոտ Իրանի ժողովրդի սիրելի լինելը, համարելով Իսլամական Հանրապետության հաջող և տրամաբանական պայքարի արդյունավետության նշան, Իմամ Խամենեին ասել է,-«Այն, որ «Ազնիվ խոստում» գործողությունից հետո մարդիկ տարբեր երկրների փողոցներում ցնծում էին,դա նշանակում է, որ Իրանի ժողովրդի շարժումն ընդունված է միջազգային և իհարկե իսլամական ու Ղուրանական տրամաբանությամբ»։
Վերջում Իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է.- «Աստծո կամքով այս իսլամական և մարդասիրական շարժումով Իրանի ժողովուրդը և դիմադրության ճակատը կգտնեն իրենց դիրքն աշխարհում և անպայման կհաղթեն թշնամուն»։
Աղբյուր՝ Pars Today